«Պատերազմը հնարավորություն տվեց հասկանալու՝ ով ով է». Բորիս Նավասարդյան
![]() 313 Երեքշաբթի, 08 դեկտեմբերի, 2020 թ., 05:10 Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բազմաթիվ չարիքների հետ մեկտեղ պատերազմը հնարավորություն տվեց հասկանալու՝ ով ով է, և դա շանս էր՝ կատարելագործելու «սոցիալական վերելակները», որոնք մեզ մոտ ավանդաբար անսարք կամ կիսասարք վիճակում էին: Սակայն առայժմ, կարձես, տեղի է ունենում հակառակը: Նրանք, ովքեր կարող են օգտակար լինել երկրին և այն դուրս բերել ծանրագույն վիճակից, առանց իրենց համար որևէ ակնկալիքների, առանց էական աջակցության պետության կողմից, առանց ինքնագովազդի սուս ու փուս մեծ գործ են անում: Իսկ այդ «սոցիալական վերելակների» մոտ իրար բրթբթելով և հայհոյելով, օգտվելով խառը ժամանակներից փորձում են առաջ խցկվել կամ զբաղեցրած տեղերը պահպանել աղմկոտ անբանները և անպատասխանատու ձախողվածները: Մի ժողովուրդ, որի ճնշող մեծամասնությունը պատերազմի առաջին օրվանից ցուցաբերել է անգնահատելի որակներ ու հսկայական ներուժ, կրկին չի կարողանում ձևավորել իրեն արժանի ընտրախավ: Եվ հերթական անգամ բոլորի համար հանրային, սոցիալական վարքի ստանդարտներ հաստատելու հավակնություններ է ներկայացնում այն նույն փոքրամասնություն կազմող մարդկային տեսակը, որը մեզ հասցրել է ներկա խայտառակությանը: Մի՞թե մերիտոկրատիան իրոք մեզ համար չէ...»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
