Իշխանությունը գիտակցում է, որ արտահերթ ընտրություններ են լինելու. ի՞նչ օրենք են փոխելու. «Ժողովուրդ»
![]() 265 Երեքշաբթի, 08 դեկտեմբերի, 2020 թ., 08:30 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովն այսօր մեկնարկելիք նստաշրջանում քննարկելու է «Կուսակցությունների մասին» օրենքում «Իմ քայլը» խմբակցության առաջարկած փոփոխությունների նախագիծը: Նկատենք՝ այն հրապարկվել էր դեռ սեպտեմբերին, սակայն քննարկումները պատերազմի պատճառով հետաձգվել էին։ Նախագծով առաջարկվում են մի քանի առանցքային փոփոխություններ, այդ թվում՝ կուսակցությունների ֆինանսավորման մեխանիզմի փոփոխությունը։ Այս գործընթացից «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել, սակայն մինչ դրանք ներկայացնելը խոսենք էական փոփոխությունների մասին: Այսպես, նախագծով առաջարկվում է բիզնեսին արգելել ֆինանսավորել կուսակցություններին, անհատական նվիրատվությունների թույլատրելի սահմանչափը նվազեցնել՝ 10 միլիոնի փոխարեն դարձնելով 2.5 միլիոն, վերանայել նաեւ կուսակցությունների հանրային կամ պետական ֆինանսավորման կարգը։ Եթե օրենքի գործող տարբերակով հանրային միջոցներից ֆինանսավորվում են խորհրդարան անցած կուսակցություններն ըստ իրենց ստացած մանդատների քանակի և 3 տոկոսի շեմը հաղթահարած կուսակցությունները, ապա առաջարկվող նախագծով կֆինանսավորվեն ընտրություններում 2 տոկոսի շեմը հաղթահարած բոլոր կուսակցությունները, ընդ որում, մեծամասնություն ստացած ուժը չի ստանա ֆինանսական առավելություն։ Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, անմիջապես այս նախագիծը քննարկելուց և ընդունելուց հետո իշխանությունները նպատակ ունեն փոփոխություններ կատարել նաև Ընտրական օրենսգրքում: Բանն այն է, որ նաև իշխանությունն է, այսպես ասած, գիտակցում, որ առաջիկա շրջանում արտահերթ ընտրություններ ամեն դեպքում լինելու են, և հենց այդ պատճառով էլ վերջինները ցանկանում են արտահերթ ընտրություններն անցկացնել նոր օրենսգրքով և փոփոխություններով, որոնք կարող են օգտակար լինել նաև իրենց համար: Հենց այս նպատակով էլ իշխանություններն արագացնում են գործընթացները»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
261Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
281Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
286Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
197Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
257Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
238Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
225Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
276Երեկ, 09:52
