«Ինչքա՞ն սպասենք, 50 օր լուր չունենք, մեր համբերության բաժակը վաղուց լցվել է». անհետ կորածի ծնող
![]() 308 Երեքշաբթի, 08 դեկտեմբերի, 2020 թ., 11:15 Էջմիածնի զորամասից պատերազմի ընթացքում անհետ կորած է համարվում 34 զինծառայող: Հարազատներն իրենց որդիների մասին արդեն 49 օր է՝ տեղեկություն չունեն: Այս պահին ծնողներն ակցիա են իրականացնում զորամասի դիմաց, քանի որ մեկ շաբաթ առաջ նրանց իրականացրած ակցիան որևէ արդյունք չի տվել. ՊՆ-ի հավաստիացումները, թե արդեն հստակ որոնողական աշխատանքներ են տարվում և մոտ օրերս որոշակի տեղեկատվություն կտրամադրվի, ծնողները չեն տեսնում, ուստի այս պահին նրանք կրկին զորամասի տարածքում են: «Մի քանի օր առաջ մեզ խոստացան, որ 3 օրվա ընթացքում մենք կստանանք տեղեկություններ, բայց քանի որ արդեն անցել է 7 օր, ու վաղը կլրանա մեր անհետ կորածների 50 օրը, ու իրենք դեռ ոչ մի տեղեկություն չունեն մեր երեխեքից, մենք պատրաստ չենք սպասելու, ինչքա՞ն սպասենք: Իրանք ամեն օր ասում են՝ երկու օր, բայց մեր համբերության բաժակն արդեն վաղուց լցվել է ու մենք պատրաստ չենք սպասելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց ծնողներից մեկը: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
