«5 միլիարդ դոլարով չենք համաձայնում հողերը տալ, 6 միլիարդ դոլարով էլ թշնամին չի հրաժարվում հողային պահանջից». Արման Բաբաջանյան
![]() 343 Երեքշաբթի, 08 դեկտեմբերի, 2020 թ., 21:45 ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «5 միլիարդ դոլարով չենք համաձայնում հողերը տալ, 6 միլիարդ դոլարով էլ թշնամին չի հրաժարվում հողային պահանջից... Ինչ ենք անում դրանից հետո մենք՝ բանակը կարգի բերելու, արդիականացնելու, ժամանակակից տեխնիկական միջոցներով, ԱԹՍ-ներով հագեցնելու, ռազմավարական դաշնակցի և այլ գործընկերների հետ նոր, գերժամանակակից տեխնիկական միջոցներ ձեռք բերելու փոխարեն: Պաշտպանության նախարար ենք նշանակում անփորձ, անդեմ, սեփական կարծիք չունեցող, կուսակցական կարիերիստին: Հին կոռուպցիոներ և հանցավորության մեջ թաթախված գեներալներին գլխավոր շտաբում կարևոր պաշտոնների ենք նշանակում և վերանշանակում: Շարունակում ենք կեղեքել ու հարստահարել երկիրը, կոռուպցիայի մեջ խեղդել բանակը, Սերժի Վաչոյի «դոստ» «Պատրոն Դավոյին» հրավիրում ենք Պաշտպանական գերատեսչություն, հանձնարարում ենք ընկերություններ հիմնել տարբեր օֆշորային գոտիներում և սկսում ենք հրաժարվել ռուսական հեղինակավոր ընկերությունների առաջարկած մատչելի սպառազինությունից՝ հօգուտ նույն ռուսական, բայց այլ՝ արևելաեվրոպական և արաբական երկրներից ժամկետանց զինատեսակների և պաշտպանական միջոցների: Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում շարունակում ենք հանդուրժել Էդուարդ Նալբանդյանին, ով արժանիորեն շարունակում է տապալել արցախյան խնդրի կարգավորման իր իրավանախորդի սկսած ջանքերը: Որևէ նոր տարր չենք ավելացնում, որևէ փոփոխություն չենք մտցնում մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ և ամեն օր շարունակում ենք վարել այնպիսի քաղաքականություն, որ երկրում համապետական ընտրություններից հետո նույնիսկ, իշխանափոխության հարցը դուրս չգա քաղաքական օրակարգից՝ դրա համար թողնելով միայն հեղափոխական ճանապարհը»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
