«Արավուս համայնքի պահուստային հողերն ադրբեջանցիները խլում են գյուղացիներից». Թագուհի Թովմասյան
![]() 314 Երեքշաբթի, 08 դեկտեմբերի, 2020 թ., 17:35 «Ահազանգս Սյունիքի մարզի Արավուս համայնքից է: Մարզի մի խումբ բնակիչներ են ինձ դիմել՝ հայտնելով, որ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու ձախ կողմում գտնվող իրենց համայնքի պահուստային ֆոնդի հողերն ադրբեջանցիները խլում են»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Թովմասյանի խոսքով՝ գյուղի ութ տասնյակ կամավորներ, որ պաշտպանում էին սահմանները, ստիպված են եղել նահանջել տարիներ շարունակ մշակվող իրենց հողատարածքներից: «Ահազանգի պաշտոնական պատասխանին էլ ծանոթացա: Սյունիքի փոխմարզպետը հայտարարել է, որ գյուղի հատվածներում հայկական կողմից տարածքներ չեն զիջվել: Իհարկե, հաճելի է լսել, որ պետական սահմանից մի մետր անգամ չենք զիջել, բայց իրականությունն ու պաշտոնյաների հերքումները, ավանդաբար, մեղմ ասած, հեռու են իրականությունից: Եվ ինչպես շատ դեպքերում, այս դեպքում ևս, պաշտոնյաները հերքում են այնպիսի իրադարձություններ, որոնց մասնակիցները հարյուրավոր քաղաքացիներ են»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ այդ հերքումները բացի զայրույթից ուրիշ զգացողություն չեն առաջացնում: «Իրականում Արավուսից 37 հեկտար հողատարածք համայնքային պահուսային ֆոնդից տրվել է ադրբեջանցիներին: 9 հեկտար հողատարածք սեփականաշնորհված է: ՀՀ քաղաքացիներն ունեն սեփականության վկայակայնները, սակայն զրկվել են իրենց հողատարածքներն օգտագործելու իրավունքից»,- հավելեց Թովմասյանը: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
