«Ռուսաստանը չի մատակարարել ոչ մի տեսակի զենք, որովհետև վստահ չէր, որ դրանք չեն հայտնվի երրորդ երկրում». Միքայել Մինասյան
![]() 396 Երեքշաբթի, 08 դեկտեմբերի, 2020 թ., 21:10 «Գիտե՞ք, թե որքան զենք և զինամթերք է եկել 2018-ի մայիսից հետո Ռուսաստանից Հայաստան՝ զրո: Ռուսաստանը չի մատակարարել ոչինչ, քանի որ վստահ չէր դաշնակցի հստակ հավատարմության վրա, որովհետև իրենք գիտեին, որ զենքերը դուրս են գալիս Հայաստանից, որովհետև մենք գիտենք փաստերով, որ այդ զենք ու զինամթերքը հայտնվում են երրորդ երկրներում»,- Ֆեյսբուքում հրապարակած տեսանյութում ասել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը: Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն քանդել է բանակը՝ հասնելով զորքի ուտելիքին․ «Ղարաբաղի ՊԲ հրամանատարությունը խնդրել է Նիկոլ Փաշինյանին առաջին գծի զորամասերը զերծ պահել ելակի ծրագրից և դա անել Հայաստանում, որովհետև, երբ սկսվում է պատերազմը, քաղաքացիական կազմակերպությունները, որոնք պետք է մատակարարեն բանակի սնունդը, չեն կարող գալ, հասնել, և դա նորմալ է, որովհետև զորքը պետք է ունենա զենք և ուտելիք»,- ասել է Մինասյանը՝ հավելելով․ «Երբ սկսվեց պատերազմը, այդ մարդիկ օբյեկտիվ պատճառներով, չէին կարող մատակարարել ոչ միայն ելակը, նաև հացը և միսը, և զորքը մնաց սոված»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
