«Անմիջապես զեկուցեցի Սերժ Սարգսյանին, ասաց` շտապ կապվեմ Կուտոյանի հետ». Գառնիկ Իսագուլյան
![]() 1509 Չորեքշաբթի, 09 դեկտեմբերի, 2020 թ., 13:50 Այդ չափի գումար՝ 48 մլն դոլար, որոնք Նիկոլ Փաշինյանի հեղափոխական թիմը ստացել է հենց Ադրբեջանից ու Թուրքիայից, եղել է բացարձակ ճշմարտություն, այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, ով շաբաթներ առաջ անդրադարձել էր այս թեմային: «Երբ Նիկոլ Փաշինյանը քայլում էր Գյումրիից Երևանում, Երևանում տեղի էին ունենում հեղափոխության նախապատրաստական լուրջ աշխատանքներ: Բոլորին հայտնի Շիշ բռնողի՝ Նաիրի ու Հայկ Սարգսյանների տունն իմ պատուհանի դիմաց էր: Տեսա, որ հայտնվեցին կարմիր համարներով մեքենաներ՝ ամերիկյան դիվանագիտական համարներ էին: Բերվում էին արկղեր: Հետո իմացա, որ բաժանվում են սմարթֆոններ՝ տասը հազար հատ, որոնց մեջ հայերեն, ռուսերեն, անգլերեն ծրագիր կար ներբեռնված տասնապետերի, հարյուրապետերի, հազարապետերի անուն-ազգանուններով: Ես այդ ժամանակ անմիջապես զեկուցեցի Սերժ Սարգսյանին, ասաց՝ շտապ կապվեմ ԱԱԾ տնօրեն Կուտոյանի հետ: Տեղեկացրեցի, բայց ցավում եմ, որ վերջինը գործնական միջոցներ չձեռնարկեց Հայկ ու Նաիրի Սարգսյանների բնակարանի խուզարկության ու էդ ամեն ինչի հայտնաբերման համար... Բավական էր՝ հազարապետը սեղմի կոնկրետ սեղմակ ու իր հազար անդամները լսում էին, հրահանգ էր տրվում՝ ով որտեղ ճանապարհ փակի և այլն»,- ասաց Իսագուլյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
