«Ձեր նշած ուժերն ուզում են երկրում ստեղծել անիշխանություն»․ Փաշինյանը՝ Մարուքյանին
![]() 261 Չորեքշաբթի, 09 դեկտեմբերի, 2020 թ., 17:35 «Իսկ ինչու դուք, այդ թվում խորհրդարանական ուժերը, չեն պահանջում արտահերթ ընտրություններ»,- ԱԺ հարցուպատասխանի ժամանակ՝ դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Տեսեք, Ձեր նշած ուժերն ինչ են առաջարկում. առաջարկում են Հայաստանում ստեղծել անիշխանություն կամ խամաճիկային անիշխանություն, որովհետև առաջադրում են վարչապետի թեկնածու, որը չունի ժողովրդի աջակցությունը, որը չունի հենարան խորհրդարանում և որը չունի հեռանկար՝ արժանանալու ժողովրդի աջակցությանը, որովհետև պայման է դրվում, որ այդ թեկնածուն պետք է ընտրություններին չմասնակցի ընդհանրապես: Հետևաբար, այս պայմաններում, եթե տեղի ունենա փոփոխություն և նշանակվի այդպիսի վարչապետ, որը չունի լեգիտիմության ոչ մի աղբյուր, ո՞ւմ է պատկանելու այդ իրավիճակում իշխանությունը: Իհարկե, իշխանությունը պատկանելու է այն ուժերին, որոնք նրան բերել են այդ կարգավիճակին են հասցրել»,- ասաց վարչապետը: Վարչապետի խոսքով՝ նման պարագայում վերակագնվելու են ընտրակեղծարարության բոլոր մեխանիզմները, որպեսզի Հայաստանը կրկին վերադարձվի ընտրակեղծարարության փուլ: «Հրաժարականը պահանջող մարդկանց 90 տոկոսն այն մարդիկ են, որոնք 2018-ի հունիսից արդեն հրաժարականներ էին պահանջում: Իմ պատասխանը հետևյալն է՝ ժողովրդին պրոցեսից դուրս թողնելու համար է արվում: Այսինքն՝ չի առաջրկվում մի մեխանիզմ, որտեղ ժողովուրդը խոսելու հանրավորություն կունենա»: Արձագանքելով՝ Մարուքյանը պատասխանեց. «Ընտրություններ հիմա, այս պահին, անհնար է կազմակերպել, որովհետև կան զինված խմբեր, Ձեր կողմից, այդ թվում Ձեր կողմնակից զինված խմբեր և այդ զինված խմբերը մինչև չզինաթափվեն, այո, ընտրություներ չեն կարող լինել: Մենք ոչ մեկի խամաճիկը չենք եղել, չենք էլ լինելու, մեր պահանջը հետևյալն է՝ հենց այսօր զինաթափեք այդ խմբերին և վաղը հենց սկսենք այդ գործընթացը»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
