«Թող կանոնավոր զորք բերեն Դավիթ Բեկի սահման, թշնամին 1,5 կմ է հեռու»․ Դավիթ Բեկի վարչական ղեկավար
![]() 469 Չորեքշաբթի, 09 դեկտեմբերի, 2020 թ., 22:40 «Սովորական մեր առօրյա կյանքով ապրում ենք։ Անհանգստություն կա, բայց էդ կարգի չի։ Դպրոցը բացվել է, ամսի 7-ից երեխաները դպրոց են գնում։ Եթե երեխաները գնում են դպրոց, ուրեմն սովորական կյանքի ենք վերադարձել»,- «Ֆակտոր»-ի եթերում ասել է ՀՀ Սյունիքի մարզի Դավիթ Բեկի վարչական ղեկավար Բենիամին Պողոսյանը: Նրա խոսքով՝ ադրբեջանցիները գյուղից 1-1,5 կմ հեռավորության վրա են, բայց գյուղում վտանգավոր ելումուտ չի լինում, ադրբեջանցիները սադրանքների չեն դիմում. «Տենց բաներ չի լինում, կարող ա՝ ավտոմատից հատուկենտ կրակոց լինի՝ մի հատ, երկու հատ։ Դրանք սովորական կրակոցներ են: Մի բան էլ ես ասեմ, մեր ՊՆ-ին ասեք, որ զորք բերեն, գան էստեղ կանգնեն, կանոնավոր բանակ»,- ասել է նա: Հարցին՝ հիմա ովքե՞ր են կանգնած հայ-ադրբեջանական սահմանին՝ հակառակորդի դիմաց, Պողոսյանը պատասխանել է․ «Կապանից են եկել, ուրիշ գյուղերից՝ իրենց ջոկատներով, Դավիթ Բեկի սահմանն են պահում: ՊՆ-ին չենք դիմել: Սպասում ենք, սպասում, չեն գալիս։ Մինչև ե՞րբ պիտի կանգնեն, դա էլ ա խնդիր։ Կա՛մ գան կանգնեն, կա՛մ ասեն՝ դուք եք կանգնելու, ինչ-որ մի բանով աջակցեն»,- ասել է Դավիթ Բեկի վարչական ղեկավարը: Մանրամասները՝ տեսանյութում։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
