«1999-ին Վազգեն Մանուկյանը փայլող աչքերով ռոմանտիկների քայլ որակեց հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը». Անդրանիկ Քոչարյան
![]() 364 Հինգշաբթի, 10 դեկտեմբերի, 2020 թ., 01:15 ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադառնալով 17 կուսակցությունների ձևավորած շարժմանը, ասել է. «Խոսք է գնում մի շարժման մասին, որն իր արդյունքը կարող է արձանագրել մարդկանց գազազացնելով և հոշոտելու ինչ-որ թիրախ ընտրելով (նկատի ունի Վազգեն Մանուկյանի՝ հանրահավաքներից մեկի ժամանակ արած արտահայտությունը,- խմբ.), բազմիցս տեսել ենք այդ նույն ուժերից որոշ ղեկավարներին, նույն Վազգեն Մանուկյանին, երբ 1996-ին ամբոխը գազազացվեց և առաջարկվեց գալ իր հետևից, եթե 20 րոպե հետո դուրս չգար: Արդյունքում մենք տեսանք՝ ինչով ավարտվեց այդ ամենը, դա, իհարկե, հարված էր մեր պետականությանը: Նույն գաղափարը մենք տեսանք 1999թ հոկտեմբերի 27-ից հետո, և Վազգեն Մանուկյանը փայլող աչքերով ռոմանտիկների քայլ որակեց, երբ ահաբեկչական գործողության արդյունքում գլխատվեց Հայաստանի քաղաքական իշխանությունը: Նույնը տեղի ունեցավ նաև եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, երբ պատրաստի խմբերը հարձակման ենթարկեցին Կառավարության շենքը»: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
