«Կապվել եմ Ղափանի բրիգադ՝ ասելով շրջափակում ա՝ օգնություն չեն ուղարկել». պատերազմի մասնակից
![]() 290 Հինգշաբթի, 10 դեկտեմբերի, 2020 թ., 13:00 «Մառախուղ չի եղել, մենք երեք պոստ ենք անցել, բայց մեզ ոչ ոք տեղյակ չի պահել, որ դեմներս թուրքեր են լինելու ու տենց գնացել ենք իրանց մեջ ենք մտել»,- ասաց անհետ կորած զինծառայողի եղբայրը, ով նույնպես եղել է ռազմաճակատում, մասնակցել է մարտական գործողություններին: Դիտարկմանը, թե գնդապետն ասել է, որ հարձակում է եղել, զինվորները խուճապահար փախել են տարբեր ուղղություններով, այդ պատճառով հնարավոր չի եղել գտնել նրանց, տղամարդն ասաց. «Հարձակումը եղել ա սարերում ու անտառներում, և մենք մնացել ենք շրջափակման մեջ…Մեզ ասում են, որ կարա տասից քսան հոգի թուրք լինի, հասնում ենք ընդեղ ու տասը դառնում ա հինգ հարյուր»: Հարցին, թե ոնց դուրս եկան շրջափակումից, տղամարդն ասաց՝ հրաշքով: «Մենք եկել-հասել ենք մեր ուժերով կիրի հանք, օգնություն ենք ուզել… Հետո իմացել ենք, որ էնտեղ մարդ չպիտի գնար, հրետանավորերը պիտի հրետակոծեին… Բանից դուրս ա գալիս՝ մենք պիտի էնտեղ չլինեինք, բայց գնացել ենք…»,- ասաց նա՝ նշելով, որ եղբայրն էլ երկրորդ ավտոբուսում է եղել ու իրար կորցրել են: «Կապվել եմ Ղափանի բրիգադ՝ ասելով շրջափակում ա, վիրավոր զոհ ունեմ կողքս՝ օգնություն չեն ուղարկել: Բայց կոնկրետ էդ զորամասից իմ գործերն ուղարկում են ռազմական ոստիկանություն՝ որպես դասալիքի, որ Ջաբրայիլում ռմբակոծության տակից հասցրել եմ հետ քաշվել, սաղ եմ մնացել… Բա թող զբաղվեն էն հարցով, որ օգնություն եմ ուզել օգնություն չեն հասցրել»,- հավելեց տղամարդը: |

Անդրանիկ Թևանյանին տեղափոխում են ՔԿ
4311:00
Ոստիկանությունը զգուշացրեց՝ հատուկ միջոցներ կկիրառի. իրավիճակը լարվեց (տեսանյութ)
6510:54
Կառավարության շենքի մոտ՝ այս պահին (տեսանյութ)
7610:42
«Նիկոլը Ադրբեջանի ներկայացուցիչն է Հայաստանում»․ Վազգեն Մանուկյան
8310:36
«Ժողովրդի ճնշող մեծամասնությունը Նիկոլին դեմ է». Վազգեն Մանուկյան
7010:30
Վազգեն Մանուկյանը՝ այսօրվա գործողությունների մասին (տեսանյութ)
9010:24
Երևանի փողոցներից հավաքում են նստարանները (տեսանյութ)
11510:06
Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Կառավարության շենքի մոտ (տեսանյութ)
14309:36
