«Ռուսաստանում, Վրաստանում, Իրանում մեր երկրի դեսպանները պետք է փոխվեն». Արման Բաբաջանյան
![]() 307 Հինգշաբթի, 10 դեկտեմբերի, 2020 թ., 16:45 ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԱԳՆ, ԱԺ, ԱԽ անսպառ անելիք կա: Եկեք նստենք, խոսենք, քննարկենք, անենք: Թե՞ էլի ամեն ինչ գիտեք: Այսօր Բաքվի շքերթի ընթացքում հնչած որոշ հայտարարությունների վերաբերյալ ԱԳՆ-ն պետք է հանդես գա համարժեք հայտարարությամբ, մեր երկրից տարածքային հավակնությունների կապակցությամբ անհապաղ պետք է դիմի ՄԱԿ-ի ԱԽ-ին, ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ-ին: ԱԺ արտաքին հարաբերությունների, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի և ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովները համատեղ նիստ պետք է հրավիրեն: Միասնաբար պետք է կոորդինացնեն աշխարհի խորհրդրանների հետ գրոհ-աշխատանքը: ԱԺ-ն պետք է հանդես գա պատերազմի և մեր պահանջների և անելիքի վերաբերյալ ընդարձակ բանաձևով: Ռուսաստանում, Վրաստանում, Իրանում մեր երկրի դեսպանները պետք է արագ փոխվեն: Պետք է արմատապես վերանայել հարաբերություններն այդ ուղղություններով: Պետք է որակապես բարձրացնենք հարաբերությունները Եվրոմիության, Վրաստանի, Իրանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հնդկաստանի և արաբական աշխարհի հետ: Ռուսաստանի հետ պետք է շտկենք հարաբերությունների ներկա դեֆորմացված վիճակը: Այն պետք է դարձնենք փոխշահավետ և իրապես արժանապատիվ ու դաշնակցային: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
