Տիգրան Կարապետյանին փորձում են համոզել. պատգամավորը դուրս կգա «Իմ քայլից». «Ժողովուրդ»
![]() 270 Ուրբաթ, 11 դեկտեմբերի, 2020 թ., 08:30 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներսում չեն դադարում դժգոհություններն իշխանություններից ու պատերազմից հետո ստեղծված իրավիճակից, ու դրանք ավելի են խորանում: Եվ թեև շատ պատգամավորներ այս պահին չեն լքում խմբակցությունը, որոշներն էլ մանդատներն են վայր դնում, այնուամենայնիվ, խմբակցության ներսում իրավիճակն առաջվանը չէ։ Մեր աղբյուրները հայտնում են, որ ամեն ինչ հարթ չի «Իմ քայլի» ներսում, և նույնիսկ նիստերը հնարավոր չի լինում ավարտել կամ ամփոփել մեկ դիրքորոշմամբ. այն գրեթե միշտ ավարտվում է վիճաբանությամբ: Եվ այս համատեքստում տեղեկություններ հասան, որ առաջիկայում կտրուկ քայլ է անելու նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը, որը վարկանիշային ընտրակարգով պատգամավոր էր դարձել Սյունիքի մարզից: Այս որոշման պատճառն իր հայրենի մարզում տեղի ունեցող իրադարձություններն են սահմանազատման աշխատանքների մասով, և շատ դեպքերում գյուղացիների հողատարածքներն անցել են ադրբեջանական կողմին, և վերջիններս բողոքում են: Տիգրան Կարապետյանն էլ, ի նշան բողոքի, մտադրություն ունի խմբակցությունից դուրս գալ: Սակայն, մեր տեղեկություններով, նրա հետ այս օրերին զրույցներ են ունենում, խնդրում են գոնե հիմա նման քայլի չդիմել»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
