Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Զարիֆը դիվանագիտական ապտակի ձևով անդրադարձել է Էրդողանի՝ Բաքվում հնչեցրած մտքերին». թուրքագետ

«Զարիֆը դիվանագիտական ապտակի ձևով անդրադարձել է Էրդողանի՝ Բաքվում հնչեցրած մտքերին». թուրքագետ
440
Ուրբաթ, 11 դեկտեմբերի, 2020 թ., 18:35

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրանի ԱԳՆ Ջ. Զարիֆը թվիթերում նուրբ, իրանական ոճով, բայց դիվանագիտական ապտակի ձևով անդրադարձել է Էրդողանի՝ երեկ Բաքվում հնչեցրած մտքերին ու տարածքային նոր հավակնություններին:
Բոլոր կողմերը դժգոհ են տարածաշրջանում Թուրքիայի ակտիվությունից ու նոր նվաճումներից ի դեմս Ադրբեջանի՝ բացի Հայաստանի տգետների իշխանությունից, ովքեր Արցախն ու ՀՀ-ն աննախադեպ վտանգների տակ դնելով՝ շարունակում են պնդել, որ «հեսա առևտուր ենք անելու, լավ ա լինելու»: Լավ Չի լինելու, այլ միայն վատ է լինելու, քանի դեռ դուք եք որոշող:
Հ.Գ. ՀՀ ներկայիս ապաշնորհ իշխանության պատճառով մենք զրկվել ենք մեր հայրենիքի 1/4-ից»: