«Իմ կանխատեսմամբ՝ ամենաուշը 6 ամսվա ընթացքում կլինեն արտահերթ ընտրություններ». Էդմոն Մարուքյան
![]() 308 Ուրբաթ, 11 դեկտեմբերի, 2020 թ., 12:05 Այսօր՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն ի պատասխան հարցին, թե պատրաստվո՞ւմ են արդյոք իշխանությունների հետ արտահերթ ընտրությունների շուրջ քննարկումների, ասաց. «Որևէ քննարկման մասին ես տեղեկություն չունեմ: Եթե խոսքը գնում է Ընտրական օրենսգիրքն ընդունելու, հետո ընտրությունների գնալու մասին, բնականաբար, քննարկումներ պիտի լինեն, որովհետև խաղի կանոնները պիտի պարզ լինեն բոլոր խաղացողների համար»: Մարուքյանի խոսքով՝ կան կանոններ: «Եթե Ընտրական օրենսգիրքն ընդունենք այսօր, ապա արտահերթ ընտրությունները պիտի անցկացվեն վեց ամիս անց: Դա Վենետիկի հանձնաժողովի պահանջներից է: Այսինքն՝ խաղի կանոններին բոլորը պիտի պատրաստվեն: Եթե Ընտրական օրենսգիրքը մնա՝ ինչպես որ կա, ապա մենք հենց վաղը կարող ենք արտահերթ ընտրություններ կազմակերպել»: Ըստ նրա՝ խաղի կանոնների մեջ է մտնում քաղաքական կամքը, օրինակ, ընտրությունները չկեղծելը, ընտրակաշառք բաժանողի նկատմամբ քրեական գործ հարուցելը, բոլորին հեռուստաեթերի հավասար հնարավորություն տալը և այլն: ԼՀԿ ղեկավարը նաև նշեց, որ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանից հետո ընդդիմադիրները Կառավարությունից կոնսուլտացիայի հրավեր չեն ստացել արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար: Մարուքյանն ընդգծեց, որ իր կանխատեսմամբ՝ ամենաուշը 6 ամսվա ընթացքում կլինեն արտահերթ ընտրություններ: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
