Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Փաշինյանի նկատմամբ քրգործ հարուցելու մասին Ղազինյանի գրառումն ապատեղեկատվություն է. ՀՔԾ

Փաշինյանի նկատմամբ քրգործ հարուցելու մասին Ղազինյանի գրառումն ապատեղեկատվություն է. ՀՔԾ
971
Ուրբաթ, 11 դեկտեմբերի, 2020 թ., 12:25

Այսօր Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, թե իբր «ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել Նիկոլ Փաշինյանի և մի խումբ այլ բարձրաստիճան անձանց նկատմամբ: Սպասվում են աղմկոտ ձերբակալություններ»:

Հայտնում ենք, որ վերոնշյալը բացահայտ ապատեղեկատվություն է, և գրառման հեղինակին հորդորում ենք զերծ մնալ ստահոդ, կեղծ լուրեր տարածելուց ու հանրությանը միտումնավոր տեղեկատվական մանիպուլյացիաների ենթարկելուց:

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայություն