«Կան ոստիկաններ, որոնք իրենց պահում են՝ որպես ադրբեջանական շեվրոն ունեցող մարդիկ»․ Ռուբեն Մելիքյան
![]() 408 Շաբաթ, 12 դեկտեմբերի, 2020 թ., 18:40 «Մենք մեր բողոքի ձայնն ենք բարձրացնելու այնքան ժամանակ, քանի դեռ մեր երկրում մենք մեզ զգում ենք ծնկած, որովհետև մեր երկրի ղեկավարը թշնամու առաջ ծնկած մարդ է։ Այսօր մենք ուղերձ ունենք ոստիկաններին, հատկապես առանձին ծառայողների։ Այստեղ ենք, որպեսզի նրանք վերացնեն այն վարքագիծը, որ անհամաչափ ուժ են կիրառում մարդկանց նկատմամբ»,- ՀՀ ոստիկանության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Նա ոստիկանությանը հիշեցրեց, որ նրանք Արամ Մանուկյանի հիմնած կառույցի առաջնորդներ ու ծառայողներ են՝ հորդորելով անհամաչափ ուժ չկիրառել ցուցարարների նկատմամբ։ «Ուզում ենք ասել, որ նրանցից շատերն իրենց պահում են որպես ադրբեջանական շեվրոն ունեցող ոստիկաններ։ Մենք այսօր մեզ հետ բերել ենք այդպիսի մի ադրբեջանական շեվրոն և հիմա այն պատռելով ցույց ենք տալիս, որ վերացնեն այդ ամոթալի վարքագիծը»,- ասաց Ռ․ Մելիքյանը։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
