Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վաղը կժամանեն Երևան»․ ԱԳՆ խոսնակ

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վաղը կժամանեն Երևան»․ ԱԳՆ խոսնակ
322
Շաբաթ, 12 դեկտեմբերի, 2020 թ., 19:05

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը Երևան կժամանեն դեկտեմբերի 13-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Երևանում նրանց հանդիպումները նախատեսված են երկուշաբթի:

Տեղեկացնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներն այսօր ժամանել էին Բաքու, նրանց ընդունել էր Ադրբեջանի նախագահը: Վերջինը հայտարարել էր, որ ինքը Բաքու չի հրավիրել համանախագահներին: «Այստեղ գալը ձեր գաղափարն էր: Ես Մինսկի խմբին այցելության չեմ հրավիրել: Բայց երբ ինձ տեղեկացրին, որ Մինսկի խումբը ցանկանում է գալ, ես դեմ չէի»,- հայտարարել էր Ալիևը: