«Բազմիցս զգուշացրել եմ Փաշինյանին, որ Թուրքիան էլ է ներգրավվելու հնարավոր պատերազմում»․ Արթուր Վանեցյան
![]() 346 Երկուշաբթի, 14 դեկտեմբերի, 2020 թ., 11:40 Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն «Ազատություն» ռ/կ-ի եթերում նշել է, որ դեռևս իր՝ ԱԱԾ տնօրեն լինելու ժամանակահատվածում տեղեկություններ էին ստանում, որ Թուրքիան էլ է ակտիվ ներգրավվելու հնարավոր պատերազմում։ Վանեցյանի խոսքով՝ Փաշինյանը փոխարենը հարցին լուծում տար, պոպուլիզմով էր զբաղվում։ «Երբ Ն․ Փաշինյանը ստանձնում էր ՀՀ վարչապետի պաշտոնը, նա պետք է քաջ գիտակցեր, որ Հ-ում ամենամեծ չլուծված խնդիրներից մեկն արցախյան հակամարտության հարցն է։ Այդ հարցի լուծումը պետք է տրվեր։ Ընթացքում ես անձամբ շատ անգամներ նրան ասել եմ՝ եթե չկան բանակցություններ, եթե չկա կոնկրետ աշխատանք արցախյան հակամարտության հարցի վերաբերյալ, դրա այլընտրանքը լինելու է պատերազմը, և մենք պատրաստ չենք այսօր պատերազմել Ադրբեջանի և Թուրքիայի հետ, որովհետև մենք տեղեկություններ էինք ստանում, որ Թուրքիան էլ է ակտիվ ներգրավվելու հնարավոր սկսվող պատերազմի մեջ։ Ի՞նչ էր անում Նիկոլ Փաշինյանը՝ ներքին լսարանի համար, նա խոսում էր տարբեր բաներ՝ պոպուլիստական հայտարարություններ էր անում, ամենակարևոր հայտարարությունը՝ «Արցախը Հայաստան է և վերջ», «Ես բանակցությունները սկսում եմ իմ կետից՝ զրոյական կետից», «Ես որևէ զիջման չեմ գնալու» և այդպես շարունակ»,- թվել է Վանեցյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
