«Վարչապետի հետ կհանդիպեմ միայն մի հարց քննարկելու համար»․ Արթուր Վանեցյան
![]() 332 Երկուշաբթի, 14 դեկտեմբերի, 2020 թ., 11:50 ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, «Ազատություն» ռ/կ-ի եթերում պատասխանելով հարցին, թե պատրա՞ստ է արդյոք երկխոսել «Իմ քայլի» և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ երկրում ծառացած խնդիրների լուծման և արտահերթ ընտրություններ կազմակերպելու հարցով, ասել է․ «Ես իմ անունից և «Հայրենիք» կուսակցության անունից կարող եմ ասել, որ այո՛, ես պատրաստ եմ երկխոսել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։ Իսկ վարչապետի հետ՝ ոչ։ Նրա հետ կարող եմ հանդիպել մի հարցի շուրջ՝ նրա հրաժարականի պայմանները քննարկելու համար»։ Ճշտող հարցին, թե այսինքն ինքն ընդունո՞ւմ է, որ ժամանակավոր վարչապետ կարող է ընտրվել նաև «Իմ քայլից», օրինակ՝ Արարատ Միրզոյանը, Վանեցյանն ասել է, «Ո՛չ, ես նման բան չասացի, ես ասացի՝ կարող եմ հանդիպել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ, այդ թվում՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ և քննարկել մեր երկրի ապագայի հետ կապված հարցեր»։ Մանրամասները՝ տեսանյութում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
