«Ստեփանակերտի պահվածքը ոչ մի կերպ հասկանալի չէ ». Արման Բաբաջանյան
![]() 316 Երկուշաբթի, 14 դեկտեմբերի, 2020 թ., 17:35 ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եթե չեմ սխալվում արցախյան հակամարտության կարգավորման պատմության մեջ առաջին անգամ Արցախի նախագահը հրաժարվել է Երևանում հանդիպել տարածաշրջան այցելող Մինսկի խմբի համանախագահների հետ, որովհետև ինչպես հայտնի է, խմբի հետ տարածաշրջան չի այցելել Ռուսաստանի ներկայացուցիչը, թեև Ռուսաստանը մինչև վերջերս առաջարկում էր, որ Մինսկի խումբը կմիանա հաստատված հրադադարին, և ստեղծված՝ հետպատերազմական նոր իրողությունները ճանաչելով կշարունակի կարգավորմանն ուղղված ջանքերը։ Նման որոշման համար միակ բացատրությունն այս պայմաններում կարող է կապված լինել արցախյան ներքաղաքական իրավիճակի հետ՝ կապված նախագահ Արայիկ Հարությունյանի մինչպատերազմական իշխանական ամուր դիրքերը, Վիտալի Բալասանյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակելով, հանձնելու հետ։ Դժվար եմ պատկերացնում, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան չճանաչեն պատերազմից հետո ի հայտ եկած նոր իրողությունները, ռուս խաղաղապահների ներկայությունը, ռուս-թուրքական պայմանավորվածությունները և որոշեն պահպանել խմբի ֆորմատը։ Ակնհայտորեն Մինսկի խմբի ձևաչափի պահպանումը Երևանին է ավելի շատ ձեռնտու։ Չնայած Ալիևի հրապարակային մերժողական վերաբերմունքին, Բաքուն ևս շատ լավ հասկանում է Մինսկի խմբի անհրաժեշտությունը իր շահերի համար։ Այս իմաստով ոչ մի կերպ հասկանալի չէ Ստեփանակերտի պահվածքը։ Արցախի իշխանությունները, իմ հիշելով, իրենց որոշումներում լիակատար անկախություն են ունեցել 1996-1997թթ․, երբ առանց կաշկանդվելու մերժում էին բանակցային սեղանի վրա դրված կարգավորման երկու՝ փուլային և փաթեթային տարբերակներից մեկը՝ փուլային տարբերակը։ Շատ կուզեի հավատալ, որ Ստեփանակերտն իր այս որոշման մեջ նույնքան անկախ լիներ, որքան 97-ին։ Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքներով Հարավային Կովկասում ձևավորված ռուս-թուրքական նոր աշխարհակարգն իրողություն է։ Այն հաստատապես չի բխում հայկական շահերից։ Մյուս կողմից այդ նոր աշխարհակարգը պաշտպանում է մեր ռազմավարական գործընկերը Ռուսաստանը՝ պաշտոնական Երևանին զրկելով հարավկովկասյան նոր աշխարհակարգի դեմ բացահայտ դիրքավորվելու հնարավորությունից։ Մինսկի խմբի աշխատանքի վերբեռնումը կարող է հնարավորություն տալ վերադարձնել արտաքին ուժերի հավասարակշիռ ներկայությունը ոչ միայն արցախյան հակամարտության գոտի, այլև առհասարակ տարածաշրջան, որն սկսել է խախտվել 2016-ին ԱՄՆ-ը նախագահի պաշտոնում Թրամփի ընտրությունից ի վեր ԼՂ խնդրի և տարածաշրջանային շատ իրողությունների նկատմամբ ամերիկյան հանրապետական իշխանությունների տոտալ անուշադրության պատճառով։ Պաշտոնական Երևանի ցանկությունից է կախված, և պետք է ամեն ջանք գործադրել արցախյան խնդրի կարգավորման համար Մինկի խմբի ձևաչափը պահպանելու համար։ Չափազանց կարևոր է, որպեսզի Երևանի այդ ցանկությունը բացասական ընկալում չստանա Ռուսաստանի կողմից։ Խմբի գոյությունը միայն միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով կարող է երաշխավորել արցախյան խնդրի վերջնական խաղաղ կարգավորմանը՝ ապահովելով տարածաշրջանի ուժերի հավասարակշիռ ներկայություն և ներգրավվածություն»։ |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
23301:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
31900:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
428Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
995Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
458Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1246Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1164Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
997Երեկ, 14:24
