«Ինձ հարցնում են` ո՞վ է այն լավ տղան, որ պետք է կարողանա փոխարինել վարչապետին». Արտյոմ Երկանյան
![]() 490 Երեքշաբթի, 15 դեկտեմբերի, 2020 թ., 09:00 Լրագրող, հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես բազմիցս արտահայտել եմ կարծիքս այն մասին, որ առանց վարչապետի հրաժարականի երկրում կայունացման միտումներ չեն լինելու: Կարող ենք տարբեր կերպ վերաբերվել վարչապետի անձին: Բայց արձանագրենք մի անվիճելի փաստ՝ երկիրը պատերազմի հասցրած ու պատերազմում պարտված վարչակազմը չի կարող ունենալ իշխելու իրավունք: Դա վերաբերվում է ցանկացած երկրի: Եվ սա արձանագրողին չի կարելի մեղադրել նախորդ իշխանությունների օգտին քարոզի մեջ: Ներկաների հեռացման պահանջը չի ենթադրում նախկիններին վերադարձնելու հրավերք: Ինձ հաճախ հարցնում են՝ ո՞վ է այն լավ տղան, որ պետք է կարողանա փոխարինել գործող վարչապետին: Բայց ես ի՞նչ իրավունք ունեմ նման հարցերի պատասխանել: Այդ հարցի պատասխանը Սահմանադրության մեջ փնտրեք: Դեռևս կա խորհրդարանական մեծամասնություն: Թող այդ մեծամասնությունը ընդունի գործադիր իշխանության լիարժեք տապալման ակնհայտ փաստն ու փորձի ձևավորել նոր գործադիր իշխանություն, որը բախկացած կլինի հիմական քաղաքական ուժերի համար ավելի ընդունելի անձանցից: Ի վերջո, Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է, այլ ոչ թե նախագահական: Ինչ ուզում եք ասեք, բայց գոնե ֆորմալ առումով մարդիք 2,5 տարի առաջ ձայն են տվել ոչ թե անձին, այլ կուսակցություններ միավորող դաշինքին: Քանի դեռ այդ դաշինքը շարունակում է վերահսկել խորհրդարանական մանդատների 50 տոկոսից ավելին, անձի հարցը իրենց որոշելու հարցն է: Իսկ իմ քաղաքացիական իրավունքն է՝ պահանջել խորհրդարանական մեծամասնությունից այնպիսի գործադիր իշխանության ձևավորում, որը արտացոլում է այսօրվա քաղաքական իրավիճակի պատկերը ու ի զորու է դիմադրել առկա մարտահրավերներին: Եվ եթե ես կոնկրետ անձին ասում եմ «հեռացիր», դա իմ իրավունքն է: Բայց դա չի նշանակում, որ ես իրավասու եմ մեկ ուրիշին ասել՝ «համեցեք»»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
