Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ընդդիմություն կոչվածի ձախողման հիմնական պատճառը մարդկանց հիմարի տեղ դնելն է»․ Վահագն Ալեքսանյան

«Ընդդիմություն կոչվածի ձախողման հիմնական պատճառը մարդկանց հիմարի տեղ դնելն է»․ Վահագն Ալեքսանյան
246
Երեքշաբթի, 15 դեկտեմբերի, 2020 թ., 10:15

ՔՊ կուսակցության՝ հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընդդիմություն կոչվածի ձախողման հիմնական պատճառը մարդկանց հիմարի տեղ դնելն է։
Տեսեք, օրինակ, երբ ասում եք, որ «Հուլիսյան հաղթական մարտերը գեներալ Խաչատուրովի նախաձեռնությունն են, Նիկոլն իսկի տեղյակ էլ չէր», երկու ամիս հետո սակայն ասում․ «Հուլիսյան մարտերով Նիկոլը սադրեց պատերազմ», երբ ասում եք. «Այս սրիկաները ռազմական հանցագործներին են փոխանակում գերիների հետ, դա անթույլատրելի է», սակայն մեկ ժամ հետո ասում. «Գերիների վերադարձը բացառապես ՄԻՊ-ի՝ Արման Թաթոյանի շնորհիվ է», այ էդտեղ մարդիկ հասկանում են, որ իրենց, մեղմ ասած, հիմարի տեղ եք փորձում դնել ու ձեզ ուղարկում են մի ուրիշ տեղ, մի ուրիշ ականջից մակարոն կախելու»։