«ՀՀ և Արցախի իշխանությունները հպարտ քաղաքացիներին բացատրություն պետք է տան». Նաիրի Հոխիկյան
![]() 640 Երեքշաբթի, 15 դեկտեմբերի, 2020 թ., 12:35 Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախից ևս 600 քկմ, այլ կերպ ասած՝ 3 հատ Երևան քաղաքի չափ տարածք հանձնվեց Ադրբեջանին: Նախկին ԼՂԻՄ-ի կազմից: 15կմ լայնություն և մոտ 40կմ երկարություն ունեցող այս անչափ կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող տարածքը՝ Խնածախ, Հին Թաղեր բնակավայրերով և Դիզափայտ լեռով արդեն Ադրբեջանի հսկողության տակ է: ՌԴ ՊՆ-ն դեռ դեկտեմբերի 13-ին հրապարակած քարտեզներում այս տարածքը ներկայացրել է Արցախի հսկողության ներքո, հոկտեմբերի 14-ի պաշտոնական քարտեզում այն հանված է Արցախից: Որպեսզի արդարացնողները փաստարկ չբերեն, թե պահելը դժվար էր կամ կարևոր չէր, ասեմ, որ միայն Դիզափայտ բարձունքը՝ մոտ 2500մ բարձրությամբ, հսկողության տակ է պահում Շուշի, Հադրութ, Ջրական (Ջեբրայիլ), Կովսական, Սանասար քաղաքները, Իրանի սահմանը և Իրանի տարածքի որոշ հատվածներ: Պատերազմի ընթացքում Ադրբեջանը բազմիցս փորձել է գրավել այս տարածքը, բայց շնորհիվ հայ զինվորների և կամավորների, հնարավոր է եղել պահել այն: Կարծում եմ՝ ՀՀ և Արցախի իշխանությունները հպարտ քաղաքացիներին բացատրություն պետք է տան: Գուցե այս տարածքը փոխվել է մեկ այլ՝ ավելի երևացող, բայց պակաս կարևոր տարածքի հե՞տ: Օրինակ՝ Ադրբեջանը խոստացել է այլևս չպահանջել իրեն հանձնել ՀՀ Սյունիքի մարզի ճանապարհներից մեկը կամ գյուղացիների որոշ վարելահողեր: Դա, իհարկե, ավելի երևացող է, բայց հավատացեք, որ Դիզափայտի բարձունքըւ կորցնելը հավասարազոր է խաչ քաշել ապագա ծրագրերի վրա»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
