«Արսեն Աբգարյանը 40 էրեխու լցրել ա ավտոբուսը, դիտավորյալ հանձնել թուրքին». անհետ կորած զինծառայողի հարազատ
![]() 436 Երեքշաբթի, 15 դեկտեմբերի, 2020 թ., 13:20 «Ճանապարհին ավտոբուսը երեք հայկական պոստում կանգնացրել են՝ թե ո՞ւր ես տանում էրեխեքին, ասել ա՝ մինչև ավազի բլուր: Ավազի բլրից 7 կմ անցել, տարել-հանձնել ա թուրքին երրորդ ավտոբուսը, խիղճը հանգիստ եկել, նստել ա»,- լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողի հարազատ Կիմա Ավետիսյանը: Կնոջ խոսքով հրամանատար Արսեն Աբգարյանը քիմիկների հետ չի եղել: Ծնողներից մեկ ուրիշի խոսքը վկայակոչելով, թե հրամանատարը տղաների հետ է եղել, կինն ասաց. «Ինքը չի գնացել, իմ հարազատներին ասաց՝ դուք հասեք Կապան, հեսա ես ձեր հետևից գալիս եմ: Երկու օր իմ հարազատները սպասեցին Կապանում, եկա, տեսա չաստի հայաթը կայնած ա, ասի դու խի՞ չես գնացել, ասեց՝ ինձի հրաման չեն տվել: Մեկը մեկի վրա ա գցում…»,- նկատեց կինը: «Հիմա էլ ասում են ուղևորը շփոթել ա ճանապարհը: Խի՞ ես տվել ուղևորի ձեռը. մի հոգի չի, տասը հոգի չի: 40 էրեխու տվել ես ուղևորի ձեռը, ուզում ես ջրից չոր դուրս գա՞ս, չես կարա»,- լացակումած ասաց նա: Կինը կոչ արեց դատել հրամանատարին: «Կամ տվեք մեր ձեռը: Չէ՞ որ մենք էրեխեք ենք տվել, հո հավի ճուտ չե՞նք տվել… Որ իմանամ պատերազմ ա գնացել, մասնակցել ա, կհաշտվեմ էդ մտքի հետ... Չէ՞ որ դիտավորյալ լցրել ա ավտոբուս, հանձնել ա թուրքին»,- ասաց կինը: Նա նշեց, որ քիմիկների խմբին չպիտի տանեին պատերազմ: «Գնացել են երեք ժամանոց որոնողական աշխատանքների. մի օր դիակ են հավաքել, մի անգամ ականապատել են… Իրանք քիմիկներ են, բայց վերջին անգամ լցրել են ավտոբուս ու հանձնել թուրքին»,- զայրացած նշեց կինը: Հիշեցնենք, որ ՊՆ դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում Էջմիածնի քիմիական զորամասի անհետ կորած զինծառայողների (քիմիկների) ծնողները և հարազատները: |

Անդրանիկ Թևանյանին տեղափոխում են ՔԿ
4311:00
Ոստիկանությունը զգուշացրեց՝ հատուկ միջոցներ կկիրառի. իրավիճակը լարվեց (տեսանյութ)
6510:54
Կառավարության շենքի մոտ՝ այս պահին (տեսանյութ)
7610:42
«Նիկոլը Ադրբեջանի ներկայացուցիչն է Հայաստանում»․ Վազգեն Մանուկյան
8310:36
«Ժողովրդի ճնշող մեծամասնությունը Նիկոլին դեմ է». Վազգեն Մանուկյան
7010:30
Վազգեն Մանուկյանը՝ այսօրվա գործողությունների մասին (տեսանյութ)
9010:24
Երևանի փողոցներից հավաքում են նստարանները (տեսանյութ)
11510:06
Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Կառավարության շենքի մոտ (տեսանյութ)
14309:36
