«Մարությանը մոտ 10 ամիս է՝ ընդհատակում է»․ ցուցարարները նամակ հանձնեցին
![]() 272 Երեքշաբթի, 15 դեկտեմբերի, 2020 թ., 14:25 Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՅԴ քաղաքային կոմիտեի մի շարք ներկայացուցիչներ բողոքի ակիցա են իրականացնում՝ պահանջելով Հայկ Մարությանի հրաժարականը։ Նրանք պատրաստվում են նամակ հանձնել Երևանի քաղաքապետին՝ ներկայացնելով այն փաստարկները, որոնք, ըստ ցուցարարների, հիմք են, որ Մարությանը հրաժարական տա։ «Մարությանը մոտ տասը ամիս է՝ ընդհատակում է կորոնավիրուսի, արձակուրդների և այլ պատճառներով, ու քաղաքը մատնվել է անտերության։ Պարո՛ն Մարության, Դուք անլուրջ եք վերաբերվել կորոնավիրուսի տարածմանը և ոչ մի լուրջ քայլ չեք ձեռնարկել՝ դանդաղեցնելու համար վարակի տարածումը, խուսափել եք պատասխանատվությունից»,- ընթերցելով Մարությանին ուղղված նամակը՝ ասաց ցուցարարներից մեկը։ Նրանք մատնանշեցին, որ Մարությանը ուշադրություն չի դարձրել գույքահարկի թանկացման մասին օրենքին, որից, ցուցարարների խոսքով, տուժել են Երևանի բնակիչները։ ՀՅԴ քաղաքային կոմիտեի ներկայացուցիչների խոսքով՝ Մարությանը տապալել է նաև Երևանի տրանպորտային համակարգի վերափոխման ծրագիրը։ «Մարտական ջոկատ կազմելու և սահման մեկնելու ՀՀ վարչապետի հանձնարարականներին ժամանակին չեք արձագանքել, ու այնքան եք դանդաղել, որ սահման եք հասել տխրահռչակ եռակողմ հայտարարության նախօրեին միայն։ Երևանի քաղաքապետարանի կազմած մարտական ջոկատների համար գումար եք հավաքագրել քաղաքապետարանի ենթակայության հիմնարկների աշխատողներից՝ որպես նվիրատվություն, իբր թե հոգալու համար անհրաժեշտ ծախսերը, սակայն մինչև օրս չկա հաշվետվություն հանրությանը, թե այդ գումարները որտեղ են ծախսվել՝ հատկապես ի նկատի ունենալով, որ Ձեր կազմած ջոկատները չեն մասնակցել ոչ մի մարտական գործողության»,- կարդացին նամակը ՀՅԴ-ականները։ Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը դուրս եկավ շենքից և ընդունեց ցուցարարների նամակը՝ չպատասխանելով լրագրողների հարցերին։ |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
23301:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
31900:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
428Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
995Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
458Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1246Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1164Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
997Երեկ, 14:24
