Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հրաժարական կտա
![]() 477 Երեքշաբթի, 15 դեկտեմբերի, 2020 թ., 16:20 Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը վաղը հրաժարական կտա։ Այդ մասին նա ասել է «Ազատություն» եթերում՝ միաժամանակ շեշտելով, որ կշարունակի իր անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Չի բացառում, որ առաջիկայում կանցնի այլ պաշտոնի։ «Ես վաղը պատրաստվում եմ հրաժարականի դիմում ներկայացնել, և այդ որոշումն ընդունվել է քաղաքական թիմի ներսում, և փոփոխությունները, որոնք որ տեղի են ունենում, գուցե այդ փոփոխությունը դրա տրամաբանական շարունակությունն է: Հրաժարականից հետո մնալու եմ թիմի մեջ և սատարելու եմ ամբողջությամբ կառավարությանը՝ հետագայում չբացառելով որևէ այլ պաշտոն զբաղեցնելը»,- ասել է մարզպետը: Հարցին, թե՞ ինչ նկատի ունի՝ ասելով ստեղծված իրավիճակը հաշվի առնելով է նման որոշում կայացրել, պատասխանել է. «Չեմ կարող ես այդ պատասխանը տալ, այո, որոշվել է թիմի ներսում, որևէ կոնկրետ հանգամանքի հետ կապված չէ, և քաղաքական որոշումը թիմի ներսում ընդունելուց հետո ինձ առաջարկվել է հրաժարականի դիմում ներկայացնել, որը ես ընդունել եմ, և վաղը, ինչպես նշեցի, պատրաստվում եմ հրաժարականի դիմում ներկայացնել»: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
