«Նոր տարին առանց Նիկոլի»․ Իշխան Սաղաթելյանը կոչ արեց վաղը կրկին հավաքվել
![]() 374 Երեքշաբթի, 15 դեկտեմբերի, 2020 թ., 19:19 «Վաղը շարունակում ենք մեր երթը, այն կմեկնարկի ժամը 17։00-ին՝ Կրկեսի մոտից, որի ժամանակ կանգ ենք առնելու Դատախազության, Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության շենքերի դիմաց»,- այսօր «Հայրենիքի փրկության շարժման» նախաձեռնած «Արժանապատվության երթի» ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով․ «Դատախազության առջև մենք կոչ ենք անելու, որպեսզի հարուցված քրեական գործի շրջանակներում դավաճանության հոդվածով մեղադրանք առաջադրվի Նիկոլ Փաշինյանին և նրան ձերբակալել: Մենք երթ ունենք նաև հինգշաբթի, իսկ շաբաթ օրը հանրահավաք և սգո երթ ունենք»։ Սաղաթելյանը նշեց, որ ամեն օր լինելու են զանգվածային նոր գործողություններ։ «Մենք կվերադարձնենք մեր արժանապատվությունը և միասին կկառուցենք մեր երազանքի երկիրը»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ առաջիկա 10 օրերին հասնելու են իրենց նպատակին։ «Նոր տարին առանց Նիկոլի»,- խոստացավ քաղաքական գործիչը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
