«Մեր քաղաքացիները պանիկայի մեջ ընկնելու որևէ առիթ չունեն». ԿԲ փոխնախագահ

Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, Հանրային հեռուստաընկերության եթերում պատասխանելով հարցին, թե դրամի փլուզման, արժեզրկման վտանգ կա՞, պատասխանել է. «Կարճ պատասխանեմ՝ ոչ: Բոլոր գործիքակազմը և ներուժը ԿԲ-ն ունի և տիրապետում է իրավիճակին, որպեսզի ֆինանսական համակարգում այնպիսի ցնցումներ տեղի չունենան, որոնք էապես կնպաստեն մեր բնակչության գնողունակության և աղքատացման վրա»,- ասել է նա:
ԿԲ նախագահի տեղակալի խոսքով՝ փոխարժեքի տատանումը բնականոն գործընթաց է և պետք չէ դրանից խուճապի մատնվել: Նա հայտնել է, որ իրենց կանխատեսումներով՝ այս տարի Հայաստանում տնտեսական անկում կլինի:
«Ե՛վ Արժույթի միջազգային հիմնադրամը, և՛ ինստիտուցիոնալ ներդրողները տասնյակ հարյուր միլիոնավոր դոլարներ են ներդրում արել ՀՀ տնտեսության մեջ, ռիսկ են վերցրել մեզ հետ, եթե իրենք պանիկայի մեջ չեն, մեր քաղաքացիները, կարծում եմ, պանիկայի մեջ ընկնելու որևէ առիթ չունեն»,- ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում:

«246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»». Սուրեն Սուրենյանց
24522.11.2026, 19:24
«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
59019.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
57619.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
234516.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
169315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
88614.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
208113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
89812.11.2026, 16:00