«Փոքր ժողովուրդները գերտերությունների պայքարում գրեթե ոչ մի շանս չունեն». Միքայել Յալանուզյան
![]() 237 Հինգշաբթի, 17 դեկտեմբերի, 2020 թ., 00:45 Լրագրող Միքայել Յալանուզյանն իր թելեգրամ-աիքում գրել է. «Մերձավոր Արևելքի այսօրվա բախումների ակունքները հասնում են մինչև 20-րդ դարի առաջին քառորդը։ Էթնիկ ու կրոնական խայտաբղետ պատկեր ունեցող տարածաշրջանն Առաջին համաշխարհային պատերազմից հետո վերաբաժանվում էր։ Օսմանյան կայսրության տարածքից պոկված շրջաններում նոր պետություններ ու ինքնավարություններ էին ստեղծվում, և այդ գործում վճռորոշ դերակատարություն ուներ Մեծ Բրիտանիան։ 1918-25 թվականներին պայքարի հիմնական թատերաբեմը Մոսուլն էր, որի նավթը բրիտանացիներին ու ֆրանսիացիներին շատ էր հետաքրքրում։ Անգլիացիներն ավելի մեծ նպատակներ ունեին՝ ուզում էին վերահսկողություն ունենալ ընդհանրապես ողջ Միջագետքում, որը ճանապարհ էր բացում դեպի Պարսից ծոց, այնտեղից էլ՝ Հնդկական օվկիանոս։ Մոսուլի ճակատագիրը վճռված էր դեռևս 1916-ին ստորագրված Սայքս-Պիկոյի գաղտնի պայմանագրով։ Այս պայմանագիրն աշխարհի «կապիտալիստական շնաձկների» գլոբալ աշխարհաքաղաքականության, թերևս, ամենաուշագրավ դրվագն է։ Պատերազմը դեռ չավարտված՝ աշխարհի հզորները բաժանում էին հետպատերազմյա աշխարհը։ Հետագայում բոլշևիկներն այս գաղտնի պայմանագիրը հրապարակեցին՝ կարծելով, թե համաշխարհային պրոլետարիատը դրանից հետո կմիանա իրենց, բայց պրոլետարիատն առանձնապես ոգևորություն չցուցաբերեց։ Ինչևէ։ Վերադառնանք Մոսուլի կողմերը։ Անգլիացիները տեղային միջէթնիկ հավասարակշռությունը պահելու համար հովանավորում և խրախուսում էին ասորիներին։ Բացի այդ, նրանք մի կողմից Սուլեյմանիեում ստեղծում էին քրդական ինքնավարություն, մյուս կողմից՝ խրախուսում էին քրդական մյուս ցեղերի «անջատողականությունը», որպեսզի հանկարծ քրդերը չկարողանան ամբողջությամբ միավորվել։ Հա, ասորիների մասին։ Ասորիները մոտ երկու տարի՝ մինչև 1925թ. բրիտանացիների ու Իրաքի կառավարական զորքերի կազմում կռվում են Շեյխ Մահմուդի դեմ։ Ի վերջո՝ Մահմուդը պարտվում է ու ապաստան գտնում Իրանում։ Ասորիները փորձում են բարձրացնել իրենց ինքնավարության հարցը, բայց բրիտանացիներն ասում են՝ չէ, հիմա դրա ժամանակը չի ու այդպես էլ ասորիները մնում են առանց ինքնավարության։ Այս ընթացքում ասորիների ներկայությունը մեծ տագնապ է առաջացնում Մոսուլի, Քիրկուկի, Էրբիլի մահմեդական արաբների շրջանում։ Նրանք տեսնում են, որ քրիստոնյաների թիվն ավելանում է։ Մի քանի լոկալ բախումներ տեղի են ունենում, որը կասեցնում են բրիտանացիները, բայց ատելությունը պահպանվում է և 1933-ին ասորական ջարդեր են լինում, որոնք իրականացնում էին Իրաքի իշխանություններն ու քրդերը։ Ցավալի եզրակացություն։ Փոքր ժողովուրդները գերտերությունների պայքարում գրեթե ոչ մի շանս չունեն։ |

Անդրանիկ Թևանյանին տեղափոխում են ՔԿ
4311:00
Ոստիկանությունը զգուշացրեց՝ հատուկ միջոցներ կկիրառի. իրավիճակը լարվեց (տեսանյութ)
6510:54
Կառավարության շենքի մոտ՝ այս պահին (տեսանյութ)
7610:42
«Նիկոլը Ադրբեջանի ներկայացուցիչն է Հայաստանում»․ Վազգեն Մանուկյան
8310:36
«Ժողովրդի ճնշող մեծամասնությունը Նիկոլին դեմ է». Վազգեն Մանուկյան
7010:30
Վազգեն Մանուկյանը՝ այսօրվա գործողությունների մասին (տեսանյութ)
9010:24
Երևանի փողոցներից հավաքում են նստարանները (տեսանյութ)
11510:06
Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Կառավարության շենքի մոտ (տեսանյութ)
14309:36
