Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում
![]() 193 Հինգշաբթի, 17 դեկտեմբերի, 2020 թ., 08:20 Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 17-ին, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 18-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առանձին վայրերում սպասվում է մառախուղ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 17-ին էապես չի փոխվի, 18-19-ի գիշերն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 17-ին, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 18-ին քաղաքի բարձրադիր գոտում թաց ձյան տեսքով։ Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12


