«Վիրավոր զինծառայողները, մինչև հաշմանդամության կարգ ստանալը, 300 հազար դրամ փոխհատուցում կստանան». Մեսրոպ Առաքելյան
![]() 391 Հինգշաբթի, 17 դեկտեմբերի, 2020 թ., 13:10 Կառավարությունը հաստատեց Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառումը: «Առաջարկվող միջոցառումը ենթադրում է, որ որոշ հիվանդությունների և վնասվածքների գծով, երբ ակնհայտ է, որ այդ քաղաքացիներն առաջիկայում ստանալու են հաշմանդամության խումբ, մինչև հաշմանդամության խմբի ստացումը նրանք հնարավորություն ունենան հիմնադրամի կողմից ստանալ աջակցություն՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով»,- ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը: Նախարարը նշեց, որ այս պահին հիմնադրամն ունի նման գործառույթ. յուրաքանչյուր ամիս իրականացնում է աջակցության տրամադրում 100 հազար դրամի չափով: «Համաձայն միջոցառման՝ առաջարկվում է այդ գումարը պետբյուջեի միջոցներով ավելացնել ևս 200 հազար դրամով և մինչև 6 ամիս ժամկետով այդ քաղաքացիները հնարավորություն կունենան ստանալ ամսական 300 հազար դրամ աջակցություն՝ մինչև հիմնադրամի հիմնական շահառու դառնալը և օրենքով սահմանված հատուցումները ստանալը»,- հավելեց նա: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
