Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Ինչո՞ւ եք դուք նույնիսկ պատերազմի ընթացքում աշխատել փող». Միքայել Մինասյան

«Ինչո՞ւ եք դուք նույնիսկ պատերազմի ընթացքում աշխատել փող». Միքայել Մինասյան
288
Ուրբաթ, 18 դեկտեմբերի, 2020 թ., 22:00

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հրապարակել է «Ռեքվիեմ 3․ Փաստեր» վերնագրով տեսաուղերձը: «Փաստերը նաև մասին են, որ ՀՀ ղեկավարները կազմակերպված մաֆիոզների բանդա են: Ես ուղղակի հարցրեցի Փաշինյանին՝ հաստատո՞ւմ ես, թե ոչ, որ եղել է Դուբայում հանդիպում և դու ստացել ես 7 շրջանը 5 միլիարդի դիմաց հանձնելու առաջարկ: Ի պատասխան, Փաշինյանը մեծ ոգով հայտնում է՝ կլինի քրեական գործ, որն էլ կպարզի: Վստահ եմ, որ կլինի քրեական գործ որը շատ բաներ կպարզի: Եթե եղել է հանդիպում, ինչո՞ւ ենք դրա մասին նոր հանդիպում:

Քրեական գործերը նաև պարզելու են՝ թե ինչու բերեցիք համակարգ, որը չկրակեց, և դրա պատճառով սպանվեցին տղաները, լինելու է քրեական գործ, թե ինչու առաք ռազմական օդանավեր, որոնք չթռան և չկրակեցին, և ինչու դրանք չունեին ռակետաներ։ Եվ ամենակարևոր հարցը՝ ինչո՞ւ եք դուք նույնիսկ պատերազմի ընթացքում աշխատել փող։ Դուք 21-րդ դարոմ հայկական բանակը թողեցիք ավտոմատների հույսին։

Տեսանյութում ցուցադրվեց փաստաթուղթ, որտեղ ՀՀ ՊՆ-ին առաջարկվում են Ռուսաստանի արտադրության «Կալաշնիկով կոնցեռնի» կողմից արտադրված «Կալաշնիկով ԱԿ-103» ինքնաձիգներ՝ համապատասխանաբար մոտ 243 դոլարով։

«Նրանք պատերազմի օրերին գնել են «Պատրոն» Դավոյի և Տոնոյան Դավիթի գործարանից 385 դոլարով նույն Կալաշնիկով ինքնաձիգը։ Պատերազմի օրերին, երբ հայերը կռվում էին իրենց երկրի համար, երբ ՀՀ քաղաքացիները կռվում էին իրենց ինքնիշխանության համար, իրենց հողի, մայրերի համար, Նիկոլ Փաշինյանը և երկու Դավիթները փող են աշխատել՝ ամեն մի ավտոմատից ավելի քան 140 դոլար»,-ասաց նա՝ նշելով, թե փաստաթղթերի փաթեթն այսօր չի հրապարակելու, քանի որ դրա մեջ կան ռազմական և պետական գաղտնիքներ։

«Ես կսպասեմ, որ մասնագիտական դատարանին, որը վստահորեն շուտով լինելու է Հայաստանում և դատելու է բոլոր մեղավորներին, հանձնեմ այս փաթեթը, որի մեջ կան մազերն սպիտակեցնող փաստեր, թե ում հետ մենք գործ ունենք, թե ինչ ստոր արարածներ են, սառնասիրտ և խենթ մարդասպաններ են»,- հայտարարեց Միքայել Մինասյանը։