«Դեմարկացիան հողեր է տալիս Ադրբեջանին, իսկ մեզ ի՞նչ է տալիս». Պետրոս Ղազարյանը՝ ԱԽ քարտուղարին
![]() 305 Ուրբաթ, 18 դեկտեմբերի, 2020 թ., 22:55 ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, Հանրային հեռուստաընկերության եթերում պատասխանելով հարցին, թե 1985-ի քարտեզի հիման վրա՞ ենք բաժանում հողերը, ասել է, թե դեմարկացիան դժվար գործընթաց է. «Ամբողջովին հստակեցում մտցնելու համար երբեմն բանակցություններ էլ են անհրաժեշտ լինում, տեղեր կան, որ բանակցություններ են լինում, տեղեր կան, որ որոշակի չափով ավելի հստակ են լինում։ Պետք է ընկալենք՝ որևէ հենասյուն պետք է ունենանք, որովհետև չենք կարող 18-19-րդ դարի որևէ փաստաթղթով դեմարկացիա կատարել, չենք կարող նաև 1991-ից հետո ինչ-որ փաստաթղթով դեմարկացիա կատարել, որովհետև այդպիսի փաստաթուղթ գոյություն չի ունեցել։ Փորձել ենք գտնել որևիցե փաստաթուղթ, որի հիման վրա կկատարենք, որովհետև եթե փաստաթղթի հիման վրա չկատարվի, կարող են ընկալումները շատ տարբեր լինել»,- ասել է նա։ Դիտարկմանը՝ իսկ ո՞ր հենքով է ընդհանրապես դեմարկացիա կատարվում, կա՞ հայտարարության մեջ նման կետ, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է դեմարկացիա կատարեն, Գրիգորյանն ասել է. «Դա տրամաբանական շարունակությունն է: Չի կարող լինել, որ դեմարկացիա չլինի։ Մենք, միանշանակ, ավելի շատ ենք հետաքրքրված դեմարկացիայով»: «Դա դեռևս հողեր է տալիս Ադրբեջանին, մեզ ի՞նչ է տալիս»,- Գրիգորյանից հետաքրքրվել է Պետրոս Ղազարյանը: Ի պատասխան ԱԽ քարտուղարն ասել է, որ պետք է հասկանալ՝ պատերազմի արդյունքների, ստեղծված իրավիճակի պայմաններում պետք է հստակություններ լինեն։ «Այն ժամանակ այդպիսի հստակեցումներ չեն եղել, օրինակ՝ Տավուշում, կարելի է ասել, հիմնականում կան դեմարկացիաները, որովհետև Արցախյան առաջին պատերազմի շրջանում այդ հստակությունները մտցվել են, բայց Գեղարքունիքի մարզի մի մասում, Վայոց ձորում, Սյունիքում այդպիսի անհրաժեշտություն երբեք չի եղել և այսօր այդ անհրաժեշտությունը կա։ Քանի որ, հասկանալի պատճառներով, Սյունիքում որոշակի չափով սպառնալիքները ավելին են, քան եղել են, այդ իսկ պատճառով այնտեղ կա նաև ռուսական զորք»,- ասել է Գրիգորյանը։ Դիտարկմանը՝ եթե հայտարարությունում այդպիսի բան չկա գրված, ինչո՞ւ ենք մտել այդ գործընթացի մեջ, ԱԽ քարտուղարը պատասխանել է, թե կա դրա անհրաժեշտությունը. «Տեղեր կան, որ մենք նաև բանակցում ենք, դիրքեր կան, որ բարենպաստ պայմաններում ենք»,- նշել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
