Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Սրբապիղծ ղեկավարությունն իրավունք չունի ոտք դնել սյունյաց անարատ հողի վրա». Սուրիկ Խաչատրյան

«Սրբապիղծ ղեկավարությունն իրավունք չունի ոտք դնել սյունյաց անարատ հողի վրա». Սուրիկ Խաչատրյան
281
Կիրակի, 20 դեկտեմբերի, 2020 թ., 18:35

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ սյունեցիներ,
Մեր բնօրրանը վտանգված է առավել քան երբևէ, իսկ արժանապատվությունը՝ ոտնահարված։ Բայց մենք, ինչպես միշտ, չենք ընկճվելու, չենք ենթարկվելու դավաճանությանն ու դավադրությանը, շարունակելու ենք պայքարել և պաշտպանել մեր հայրենիքը։ Մենք պիտի ապացուցենք, որ եղել ենք, կանք և ուժեղ ենք լինելու, և որ մեզ կոտրել հնարավոր չէ։
Դեռևս հարյուր տարի առաջ սյունեցին պաշտպանեց ինքն իրեն, իր ընտանիքը, պահեց իր հողը հայրենի։
Հարյուր տարի անց աղետը նորից թակեց Սյունիքի դարպասը և ես վստահ եմ, որ նորից սյունեցին իրեն կդրսևորի որպես պետականության և հայրենիքի արժանապատիվ պաշտպան։
Երկրի ապիկար և սրբապիղծ փաստացի ղեկավարությունը, հատկապես նիկոլ փաշինյանը իրավունք չունեն ոտք դնել սյունյաց անարատ հողի վրա, նրանք դավաճանել են Արցախին ու արցախցիներին և շարունակում են դավաճանել Սյունիքին և սյունեցիներին։
Սիրելի՛ սյունեցիներ
Հաշվի առնելով ճակատագրական և վճռորոշ պահը Լեռնահայաստանի հետագա գոյատևման համատեքստում, կոչ եմ անում պայքարել սեփական արժանապատվության համար և չթողնել դավաճաններին ոտք դնել մեր սուրբ հողում։
Եվ ուրեմն դավիթբեկյան ուխտով և նժդեհյան ոգով շարունակենք մեր պայքարը»: