Օնիկ Գասպարյանն այսօր շտապ Կառավարություն է գնացել
![]() 266 Կիրակի, 20 դեկտեմբերի, 2020 թ., 21:05 168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն այսօր շտապ Կառավարություն է գնացել՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման: Ենթադրվում է, որ քննարկման առանցքում եղել է Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակը: Հիշեցնենք, որ երեկ մինչև ուշ գիշեր ԳՇ պետն աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում, խորհրդակցություն անցկացրել զորամիավորման սպայակազմի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, ծանոթացել է սյունեցիների մտահոգություններին, համայնքապետերին ու զինվորականներին առաջադրել կոնկրետ խնդիրներ: Իսկ վաղը Սյունիքի մարզ է այցելելու Նիկոլ Փաշինյանը, ուստի ԳՇ պետը Փաշինյանին սյունիքյան այցից առաջ փորձել է ծանոթացնել ստեղծված բարդ իրավիճակին և առկա տրամադրություններին: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
