«Ոհմակներին բացատրենք, որ նորմալ չէ, երբ կաթողիկոսը լռում է». Հայկ Մարտիրոսյան
![]() 493 Երկուշաբթի, 21 դեկտեմբերի, 2020 թ., 17:00 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուրեմն՝ անուղեղների ոհմակներին բացատրենք, որ նորմալ չէ, երբ կաթողիկոսը լռում է, չի խառնվում երկրի համար ճակատագրական իրավիճակում երկրի քաղաքականությանը, կոչեր չի անում ազգային դավաճանին վտարելու, չի բանադրում նրան եկեղեցուց։ Ընդամենը սահմանափակվում է հրաժարականը պահանջելով։ Եվ նորմալ է, երբ հոգևորականը դուրս է վռնդում եկեղեցուց ազգապիղծ տականքին, հարյուրավոր վանքեր ու եկեղեցիներ ոչնչացման հանձնածին, սատանայի և թշնամու գործակալին։ Նորմալ է, երբ հոգևորականը քաղաքական պայքարի մեջ է մտնում հանուն հայրենիքի, մասնակից դառնում հայրենիքի փրկության գործին, զենք վերցնում և կռիվ գնում։ Եթե վերանանք Ագաթանգեղոսի ավանդապատումից և նայենք իսկական պատմական համատեքստում, ապա Գրիգոր Լուսավորիչը նախևառաջ քաղաքական գործիչ էր, որ Տրդատի նախաձեռնությամբ Հայաստանի պետության համար քաղաքական կարևորագույն խնդիր էր լուծում։ Նրա որդիներն ընդհանրապես ամենաակտիվ քաղաքական գործիչներ էին։ Քաղաքական բացառիկ և ամենաակտիվ առաջնորդ էր նաև Սբ. Սահակ Պարթև կաթողիկոսը, որի դերը հայոց քաղաքական պատմության մեջ ագնահատելի է։ Վարդանանց մի մասը, որ ընկան Ավարայրում, հոգևորականներ էին, որ ոչ թե եկեղեցու կամ կրոնի համար էին կռվում, այլ՝ պետականության և երկրի և իրենց կյանքը զոհեցին հանուն Հայաստանի ու հայության։ Այս պատերազմում նույնպես եկեղեցականներ էին կռվում։ Հայոց պատմության մեջ եկեղեցին գործադիր իշխանության հետ հաճախ մրցակցել է, հաճախ նրա բացակայության պայմաններում փոխարինել նրան և հաճախ ուղղակի կրել պետականության սյուներն իր ուսերին, երբ պետություն ուղղակի չկար։ Իսկ այլ եկեղեցինե՞րը։ Ռուս ուղղափառ եկեղեցին շարունակում է պետության քաղաքական գիծը, իսկ վրաց ուղղափառ սուրբ եկեղեցին՝ վրաց ժողովրդի ոչ միայն հոգևոր առաջնորդն է, այլև՝ քաղաքականության մեջ հասարակական կայունության յուրօրինակ երաշխավոր և վրաց ազգային շահերի ամենաակտիվ պաշտպան և գործոն։ Եվ մեկ անգամ չէ, որ վրաց կաթողիկոսը քաղաքական գործընթացներում կանգնել է ժողովրդի կողքին և օգնել ճգնաժամերում լուծումներ գտնել։ Կաթոլիկ եկեղեցին ընդհանրապես մեծապես քաղաքական կառույց է մինչ այսօր, նրա գլուխը՝ պետության և անգամ բանակի ղեկավար։ Այնպես որ, Սիսիանի արժանապատիվ քահանային պարսավելուց առաջ նախիրը թող մտածի ինքը ո՞ր ազգին է պատկանում։ Հայ, որ ազգային և մեծապես քաղաքականացված եկեղեցի ունի, թե՞ ադրբեջանցի, որ եկեղեցի ընդհանրապես չունի, բայց որի առաջնորդի գործակալին ինքը պաշտպանում է և Աստծո տեղ պաշտում»։ |

«Հյուսիսային Աֆրիկայից եկող տաք օդային զանգվածները շարժվում են դեպի Եվրոպա»․ Լևոն Ազիզյան
6212:48
Աջափնյակում սպանության գործով 1 անձ կալանավորվել է, 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
5812:42
«Ում պատմես այս թալանի մասին, չի հավատա»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
5812:24
«Տեր Օշինին խորհուրդ եմ տալիս խելքը գլուխը հավաքել». Ռուբեն Ռուբինյան
7612:18
«Վերջում պաշտոնյաները կստորագրեն անորակ փոսալցման աշխատանքների ավարտական ակտերի տակ»․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
7011:42
Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
12610:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
12210:12
«Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համա»․ Տիգրան Աբրահամյան
10610:06
