5 միլիարդի գործով հարցաքննության են հրավիրել Արթուր Վանեցյանին
![]() 269 Երկուշաբթի, 21 դեկտեմբերի, 2020 թ., 20:10 Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում 5 միլիարդ դոլարի մեղադրանքի հետ կապված։ Հիշեցնենք, որ մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Միքայել Մինասյանը, Աղվան Վարդանյանը հայտարարել են, որ Արցախի հարցը լուծվել է գործարքի միջոցով՝ Նիկոլ Փաշինյանին 5 միլիարդ դոլար է առաջարկվել պարտության և կապիտուլյացիայի դիմաց։ Եվ այժմ ՀՔԾ-ն քննություն է սկսել այդ հայտարարությունների հետ կապված։ Այս մասին հաղորդում է Hraparak.am-ը: Մասնավորապես Միքայել Մինասյանը պատմել էր, որ նման առաջարկ Փաշինյանին փոխանցել ադրբեջանցի բարձրաստիճան մի պաշտոնյա՝ առաջարկը Դուբայում փոխանցելով այն ժամանակվա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին։ Ա․Վանեցյանն էլ Hraparak.am-ի հետ զրույցում չէր հերքել փաստը, ասել էր, որ այո՝ նման հանդիպումներ կայացել են․ «Օպերատիվ կապի շրջանակներում ես պարբերաբար հանդիպումներ եմ ունեցել Ադրբեջանի ներկայացուցչի հետ, այդ թվում՝ Դուբայ քաղաքում։ Այդ շփումների արդյունքում բազմիցս տարաբնույթ տեղեկություններ եմ ստացել և փոխանցել Նիկոլ Փաշինյանին, իսկ այդ շփումների մասին տեղյակ են եղել Ազգային անվտանգության խորհրդի բոլոր անդամները: Ինչ վերաբերում է հիշատակված հանդիպման կամ այդ ձևաչափով տեղի ունեցած բազմաթիվ այլ հանդիպումների բովանդակությանը, ապա հարկ եմ համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ չեմ պատրաստվում ծառայության բերումով ստացված տեղեկությունները հրապարակայնացնելը»: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
