«Դուք տեսաք՝ ով երկու օր առաջ մարտի մեկ կազմակերպեց Եռաբլուրում»․ Միքայել Մինասյան
![]() 244 Երկուշաբթի, 21 դեկտեմբերի, 2020 թ., 21:55 «Ես այնտեղ ժողովուրդ չեմ տեսել, ես տեսել եմ ամբոխ, ստրուկներ, վախկոտ մարդիկ և այունոտ մարդասպաններ, և այդ մարդկանց դիմավորեց ժողովուրդը։ Նիկոլ Փաշինյանը այտնեղ գնաց և խայտառակ եղավ, ցույց տվեց իր իրական էությունը, բառացիորեն քայլեց տղաների գերեզմանների վրայով, իսկ այդ գերեզմաններում պառկած էր ժողովուրդը, հերոսները, որոնց գերեզմանները դեռ տաք էին»,- Requiem տեսաշարքի 4-րդ մասում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Եռաբլուր այցին, ասել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ «Մենք ապրել ենք լեգենդով, որ մեր երկիրը չի կարող հաղթել, մինչև չլինի ժողովրդավար և կոռուպցիան չվերացնենք: Ես մեծ կողմնակից եմ ժողովրդավարության և ոչ կոռումպացված համակարգերի, բայց մի հարց եմ ուզում տալ, մենք նկատե՞լ ենք, որ մենք պարտվեցինք աշխարհի ամենակոռումպացված երկրին՝ Ադրբեջանին, ավելի կոռումպացված անհնարին է լինել: Դուք նկատե՞լ եք, կամ մենք նկատե՞լ ենք, որ մեզ հաղթեց աշխարհի ամենա ոչժողովրդավար երկիրը, որն իր իշխանությունը ժառանգել է»,-նշել է նա՝ ընդգծելով, որ եկել է «լեգենդները» ջարդելու ժամանակը: Նախկին դեսպանի խոսքով՝ երկրորդ ամենակարևոր լեգենդն արևմտյան արժեքներն են, «իսկ իրական արևմտյան արժեքները մեր սրտում են, մեր էության մեջ են»: Մ․ Մինասյանն ամենակարևոր լեգենդներից համարեց նաև մարտի մեկը․ «Ես չեմ ուզում որերորդ անգամ ապացուցել, որ մարտի մեկը Նիկոլ Փաշինյանի ամենասիրած ձին էր, ինքը նստում էր այդ ձիու վրա և վազում էր դեպի իշխանություն: Դուք տեսաք մարտի մեկը որն էր, և ով էր կազմակերպել, դուք տեսաք՝ ով երկու օր առաջ մարտի մեկ կազմակերպեց Եռաբլուրում, դուք տեսաք՝ ոնց են նիկոլականները ծեծում մայրերին, պռոշ էին ճղում, գլուխ էին ջարդում, գոռում էին՝ Նիկոլ վարչապետ: Դե խոսացեք մարտի մեկի մասին»,-ասել է նա՝ շեշտելով, որ ժողովրդի ու Նիկոլի միջև արդեն կա արյուն, որը նա թափել է: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
