«Տիգրան Ավինյանի հրամանով պետական գույքը վաճառվել է 10 անգամ էժան գնով». Միքայել Մինասյանը փաստաթուղթ հրապարակեց
![]() 330 Երկուշաբթի, 21 դեկտեմբերի, 2020 թ., 22:35 Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հրապարկել է փաստաթղթեր՝ որոնցում, ինչպես ինքն է պնդում, ապացույցներ են, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հրամանով պետական գույք հանդիսացող շինությունը վաճառվել է 10 անգամ էժան գնով և այդ մեկ գործարքից նրանք աշխատել են շուրջ 2 միլիոն դոլար։ «Տիգրան Ավինյանի ուղիղ հրամանով Հանրապետության փողոցի վրա գտնվող նախկին ՊՊԾ տարածքը, որը Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից գնահատվել է ավելի քան 871 միլիոն դրամ, Ավինյանի նամակի հիման վրա, ուղիղ վաճառքի ձևով վաճառվել է վերջինիս ընկերոջը՝ 10 անգամ ավելի քիչ գումարով։ Մեկ գործարքից նրանք աշխատել են շուրջ երկու միլիոն դոլար»,- «Requiem/4. Ժողովուրդ» թողարկման մեջ ասել է նախկին դեսպանը՝ հրապարակելով փաստաթուղթ։ Մինասյանի հրապարակած փաստաթղթերից երևում է, որ Պետական գույքի կառավարման կոմիտեն նամակ է գրել Ավինյանին՝ հայտնելով, որ գործընթացն անօրինական, է, սակայն ի հեճուկս այդ փաստի, գործարքը կայացել է։ «Սա է թալանը, երբ ժողովրդի սեփականությունը վաճառվում է էժան գնով՝ անթաքույց գողանալով ժողովրդից»,- նշել է Մինասյանը։ |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
5703:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
128Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
172Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
134Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
271Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
247Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
293Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
232Երեկ, 19:30

