«Հայաստանի ժողովուրդը միայն 10 տարի հետո է իմանում, թե իր սահմաններն ինչպես են սահմանվել». Ստյոպա Սաֆարյանը ցուցակ է հրապարակել
![]() 728 Երկուշաբթի, 21 դեկտեմբերի, 2020 թ., 23:35 «Հանրային խորհրդի» նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի լրագրողներ ու հատկապես նրանք, որ 2007-2012թթ․ լուսաբանում էին ԱԺ աշխատանքները։ Հիմա պարզ է դառնում չէ՞, թե ինչ իմիտացիա էր ԱԺ աշխատանքների լուսաբանումը, երբ ընդամենը գրում, նկարում ու խոսում էիք առավելագույնը ԱԺ առաջին նիստը կամ առաջին կես ժամը, երբ դահլիճում բերման էին ենթարկում բոլորին, լիքն էր, կոճակները սեղմվում էին ու դրանից հետո բոլորը գնում էին իրենց գործերով, բիզնեսներով, քաղաքի նոր օբեկտներում մի կտոր հաց ուտելու․․․ Հաստատ ձեր մեղքով չէր, ձեզ չեմ մեղադրում․․․ Ձեր գործատուներն էին սահմանում, թե օրական քանի նյութ պատրաստեք, իսկ ԱԺ-ում օրենքները քննարկվում էին մինչև երեկոյան ժամը 18։00-ն․․․ Նիստերի ուղիղ հեռարձակում այդ ժամանակ չկար, դեհ, իսկ ընդդիմադիր պատգամավորների ելույթներն էլ թույլատրված չէր ցուցադրել՝ հանկարծ ժողովուրդը կտեսներ, որ մենք աշխատում ենք։ Իսկ գիտե՞ք, որ Սյունիքի, Վայոց Ձորի ու Գեղարքունի արևելյան «ադրբեջանական» սահմանները որոշող օրենքը քննարկվել է լրագրողներից ու պատգամավորներից դատարկ դահլիճում առանց լրատվամիջոցների․․․ Ես սակավաթիվ ելույթ ունեցողներից էի ու հիշում եմ առջևիս դատարկ դահլիճը․․․ Միգուցե հենց դրա համար էլ այդ ժամին էր դրվել քննարկումը, որ չլուսաբանվի․․․ Իսկ տխուր արդյունքն այն է, որ Հայաստանի ժողովուրդը միայն 10 տարի հետո է իմանում, թե իր սահմաններն ինչպես են սահմանվել․․․․ Ավելի վաղ մեկ այլ գրառմամբ քաղաքագետը գրել էր. «2010-ին Կառավարությունը Աժ ներկայացրեց «ՀՀ վարչատարածքային բաժանումների մասին» ահռելի հաստափոր օրենքի նախագիծը, որի հավելվածներում նկարգարված էին Հայաստանի բոլոր համայնքների վարչական սահմանները, ըստ այդմ նաև՝ Հայաստանի արևելյան սահմանները, այդ թվում՝ Վայոց Ձորի, Գեղարքունիքի ու Սյունիքի սահմանները «Ադրբեջանի» հետ։ Այս օրենքի փոփոխությունը շատ այլ նպատակներ է ունեցել, որի մասին չեմ գրի քննարկվող թեմայից մարդկանց ուշադրությունը չշեղելու համար։ Բայց օրենսդրական այդ փաթեթում հենց նշված բոլոր մարզերի արևելյան սահմանները ՀՀ օրենքի մակարդակով ամրագրվել են ոչ թե որպես Հայաստան-Արցախ, այլ Հայաստան-Ադրբեջան սահմաններ։ «Ադրբեջանի Հանրապետություն» բառերն աչք են ծակում բոլոր այն սահմանամերձ համայքների դեպքում, որոնք սահմանակից էին Արցախի Հանրապետությանը ու որոնք ամրագրվեցին որպես Ադրբեջանի Հանրապետություն․․․․ |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48

