Երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Ի՞նչ գին է ներկայում առաջարկում «Գազպրոմ»-ը հայկական կողմին». Վահե Դավթյան

«Ի՞նչ գին է ներկայում առաջարկում «Գազպրոմ»-ը հայկական կողմին». Վահե Դավթյան
376
Երեքշաբթի, 22 դեկտեմբերի, 2020 թ., 10:30

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, էներգետիկ մասնագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաց նամակ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին

Պարո՛ն Գրիգորյան, ինչպես հայտնի է, դեկտեմբերի 17-ին Սանկտ-Պետերբուրգում Դուք հանդիպել եք «Գազպրոմ»-ի նախագահ Ալեքսեյ Միլլերի հետ՝ քննարկելով 2021-ին Հայաստան մատակարարվող բնական գազի գնի հետ կապված հարցերը: Քանի որ գազի գնագոյացումը շարունակում է իր մեջ կարևոր տնտեսական, սոցիալական ու քաղաքական բաղադրիչներ պարունակել՝ ավանդաբար գտնվելով հասարակության ուշադրության կենտրոնում, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին.

1. Արդյո՞ք ներկայումս ընթանում են հայ-ռուսական բանակցություններ գազի գնի շուրջ: Եթե այո՛, ապա ո՞ր փուլում են դրանք գտնվում:

2. Ի՞նչ գին է ներկայումս առաջարկում «Գազպրոմ»-ը հայկական կողմին:

3. Որո՞նք են հայկական կողմի «կարմիր գծերը», այլ կերպ ասած՝ հնչեցրե՞լ է արդյոք հայկական կողմն իր համար առավել հարմար գինը: Եթե այո՛, ապա ո՞րն է այդ գինը և ինչ հաշվարկ է դրված դրա հիմքում:

4. Քննարկվե՞լ է արդյոք «Գազպրոմ Արմենիա» ընկերության օպերացիոն ու ֆինանսական գործունեության խնդիրները՝ պայմանավորված դոլարի փոխարժեքի կտրուկ աճով: Հնարավո՞ր է, որ այդ խնդիրների լուծումը կրկին արտահայտվի երկրի ներսում գազի սակագների աճի տեսքով, ինչպես դա եղավ ս.թ. հուլիսին:

Խնդրում եմ հնարավորինս հստակ ու օբյեկտիվորեն պատասխանել այս հարցերին, որոնք ուղիղ կապ ունեն, թե՛ հասարակության բարեկեցության, թե՛ տնտեսական անվտանգության, թե՛ բիզնեսի արդյունավետության հետ»: