Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Այս հայտարարությունը պետք է վաղուց ԱԱԾ ուշադրությանն արժանացած լիներ»․ Արման Բաբաջանյան

«Այս հայտարարությունը պետք է վաղուց ԱԱԾ ուշադրությանն արժանացած լիներ»․ Արման Բաբաջանյան
260
Երեքշաբթի, 22 դեկտեմբերի, 2020 թ., 10:40

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շուրջ 25 տարի հայ ժողովրդից վրեժ լուծող, բոլոր ընդդիմությունների և իշխանությունների կողից օգտագործված, հոկտեմբեր 27-ի իրագործողների պարագլուխ Նաիրի Հունանյանին գաղափարական աջակցություն ցուցաբերած, Քոչարյանի քաղաքական թիմում հարմար դիրքավորված և Սերժ Սարգսյանի կողմից իրավամբ «իդիոտ» անվանված այս գործչի սույն հայտարարությունը պետք է վաղուց ԱԱԾ ուշադրությանն արժանացած լիներ:
Որպես անկախ պատգամավոր կարծում եմ, որ Աժ-ն անպատասխան չպետք է թողնի օտար մամուլին տված հարցազրույցի այս դրվագը:
Թեև գրեթե վստահ եմ, որ նմանօրինակ այլ բազմաթիվ հայտարարությունների նման այս մեկը ևս կարժանանա իրավապահների և քաղաքական պատկան մարմինների ուշադրությանը:
Չկան ինստիտուտներ, չկան քաղաքական մարմիններ, չկա պետություն...
Մնում է, որպեսզի ժողովուրդը պաշտպանի ինքն իրեն, պատգամավորներն էլ իրենց միջոցներով պաշտպանեն ժողովրդի քվեն՝ այս ավազակախմբի պարագլուխների մտադրություններից և ոտնձգություններից»։