Ճանաչենք մեր հերոսներին. ՊԲ-ը նոր անուններ է հրապարակել
![]() 287 Երեքշաբթի, 22 դեկտեմբերի, 2020 թ., 16:05 Պաշտպանության բանակը սխրագործություններով աչքի ընկած նոր հերոսների անուններ է հրապարակել. «Ճանաչենք մեր հերոսներին Հակառակորդի գրոհող ստորաբաժանումներն ու կրակային միջոցները ոչնչացնելիս արդյունավետ գործողություններով աչքի են ընկել և անձնական խիզախություն դրսևորել շարքային-պայմանագրային Քաջիկ Սասունի Սարգսյանը, կրտսեր սերժանտ Արման Վահեի Արզաքանյանը, շարքայիններ Կարեն Արմենի Գաբրիելյանը, Գևորգ Խաժակի Ալեքսանյանը, Ռոբերտ Գարիկի Աբրահամյանը, Արթուր Արմենի Ավետիսյանը, Ժորա Տիգրանի Սահրադյանը, Վահան Սիլիչի Մելիքյանը, մայոր Սարգիս Եղիշեի Աղաջանյանը, կրտսեր սերժանտներ Վահե Կարենի Գալստյանը, Սամվել Համլետի Աթյանը, սերժանտ Հրանտ Գրիշայի Եղիազարյանը, ավագ սերժանտ Արմեն Արթուրի Դավթյանը: Լեյտենանտ Գևորգ Եղիշեի Ասլանյանը քաջաբար մասնակցել է դիրքերից մեկի հետ գրավման գործողությանը, հակառակորդի գրոհները հետ մղելու ժամանակ ստացել հրազենային վիրավորումներ և լիարժեք կերպով կատարել մարտական առաջադրանքը: Լեյտենանտներ Մարտիրոս Մերուժանի Մկրտչյանը, Տարոն Լևիկի Սաղաթելյանը և Արտաշես Անուշավանի Առաքելյանը բազմաթիվ մարտական դրվագներում հետ են մղել թշնամական գրոհները, թշնամուն պատճառել կենդանի ուժի կորուստներ, կրակի տակից դուրս բերել զոհվածներին ու վիրավորներին: Կրտսեր սերժանտ Խաչատուր Մարատի Սահակյանը ոչնչացրել է թշնամու մի քանի տասնյակ զինվորականի, խոցել է մեկ տանկ և հմտորեն ղեկավարել իր ջոկը: Լեյտենանտ Սենեքերիմ Էդվարդի Էլբակյանը համառ մարտեր է վարել հակառակորդի դեմ, հմտորեն ղեկավարել ենթականերին, ոչնչացրել թշնամու կենդանի ուժ և զինտեխնիկա: Հոկտեմբերի 15-ին վիրավորվել է թշնամու հրետակոծության հետևանքով: Հարավային ճակատային գծում ընթացող մարտերին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել կապիտան Արամայիս Արթուրի Գրիգորյանը, շարքայիններ Ալբերտ Գևորգի Մարտոյանը, Վոլոդյա Հարությունի Հարությունյանը: Փառք մեր հերոսներին»: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
3503:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
125Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
162Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
128Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
259Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
236Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
289Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
228Երեկ, 19:30
