«Մնալու ենք այնքան, մինչև Նիկոլը հրաժարական տա»․ վրաններ՝ Հրապարակում
![]() 277 Երեքշաբթի, 22 դեկտեմբերի, 2020 թ., 16:35 «Հայրենիքի փրկության շարժումն» այսօր Հանրապետության հրապարակում իրականացրած հանրահավաքի ժամանակ որոշեց՝ մնալու են այնքան ժամանակ, մինչև Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացնի։ Այդ մասին հայտարարեց Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Հանրահավաքի մասնակիցները վրաններ են տեղադրել Հրապարակի՝ Երևանի 2750-ամյակին նվիրված զբոսայգու դիմաց։ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական և հասարակական գործիչներից մի քանիսը պատրաստվում են գիշերել հրապարակում։ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ իրավապահ մարմինների հետ բանակցելիս հայտնեց, որ իրենց գործողություններում հակաօրինական որևէ բան չկա։ «Սա խաղաղ ակցիա է, քնապարկերը կմնան այստեղ, որովհետև մենք արդեն հայտարարել ենք համահայաստանյան գործադուլ և կնստենք 24 ժամ, և էլի 24 ժամ մինչև Փաշինյանը հեռանա իր զբաղեցրած աթոռից»,- ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում ասաց Զոհրաբյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
