«Դատարանը փաստեց, որ ղալլաթ են արել, բայց Առուշանյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել»․ փաստաբան
![]() 245 Երեքշաբթի, 22 դեկտեմբերի, 2020 թ., 19:15 «Դատարանը փաստեց, որ սխալ են արել, կոպիտ ասած՝ ղալլաթ են արել»,- դուրս գալով ձերբակալվածներին պահելու վայրից, ասաց Գորիսի քաղաքապետի փաստաբան Արմեն Մելքոնյանը։ Նա ասաց, որ դատարանն իր պաշտպանյալին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացրել և ծանուցագիր ներկայացրել, որ ներկայանանք ՔԿ։ «Պարզվում է՝ Առուշանյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է անգամ ներկայացված։ Մենք չգիտենք, թե ինչում է նա մեղադրվում։ Ուղղակի ծիծաղ է առջացնում, թե ինչի համար է մեղադրվում։ Ասվեց, որ Առուշանյանի հորը պատկանող ընկերության տարածքում հատվել են ծառեր, ինչը պետությանը պատճառել է 100 հազար դրամի վնաս։ Ի՞նչ կապ ունի Առուշ Առուշանյանը հոր ընկերության տարածքում հատված ծառերի հետ»,- ասաց նա։ Փաստաբանի խոսքով՝ դատարանը փաստեց, որ մարդը ապօրինի երկու օր ձերբակալված է մնացել։ Ա․ Առուշանյանն էլ նշեց, որ տեղի ունեցածը քաղաքական հետապնդում էր։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
