ՀՀ և Շվեդիայի ԱԳ նախարարները կարևորել են ԼՂ հարցի խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում

Դեկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը տեսազրույց է ունեցել Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդի հետ։ Շվեդիայի ԱԳ նախարարը շնորհավորել է նախարար Այվազյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հաջողություն մաղթել իր պատասխանատու առաքելության մեջ:
ԱԳՆ-ն տեղեկացնում է,որ Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները գոհունակություն են հայտնել քաղաքական երկխոսության բարձր դինամիկայի առնչությամբ՝ ընդգծելով փոխադարձ պատրաստակամությունը խթանելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում երկկողմ և բազմակողմ ձևաչափերում, այդ թվում՝ ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում: Որպես առաջնային ուղղություններ առանձնացվել են ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ոլորտները:
ԱԳ նախարար Այվազյանը իր շվեդ գործընկերոջը շնորհավորել է 2021 թվականից ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելու կապակցությամբ:
Տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի համատեքստում նախարար Այվազյանն անդրադարձել է Արցախի ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիային, որն ուղեկցվել էր մարդու իրավունքների ծանրագույն և զանգվածային խախտումներով և պատերազմական հանցագործություններով: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության գոտում հրադադարի հաստատման և խաղաղապահների տեղակայման մասին նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության և դրա կյանքի կոչման ընթացքի շուրջ:
Երկուստեք կարևորվել է ԼՂ խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Այս համատեքստում նախարար Այվազյանն ընդգծել է արցախահայության իրավունքների վերականգնման և պաշտպանության առաջնահերթությունը, այդ թվում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի կարգավիճակի հաստատման միջոցով:
Նախարար Այվազյանը ներկայացրել է նաև Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը՝ ընդգծելով դրա հաղթահարման գործում միջազգային համապատասխան կառույցների ներգրավվածությունը։

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
37517.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
37417.11.2026, 10:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
43116.11.2026, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
43216.11.2026, 16:54
«Անթաքույց բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել թեժ քննարկմամբ կամ ձևական անաչառությամբ»․ ՀՌՀ
31116.11.2026, 14:06
ՍԴ փոխնախագահ է ընտրվել Արթուր Վաղարշյանը
30516.11.2026, 13:18
Նիկոլ Փաշինյանը Պնոմպենում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին
50614.11.2026, 11:40
Հայտնի է, թե որ համարների ներքո հանդես կգան դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը
50914.11.2026, 10:42