«Ադրբեջանը թաքցնում է բավականին շատ գերիներ». Արտակ Բեգլարյան
![]() 251 Չորեքշաբթի, 23 դեկտեմբերի, 2020 թ., 12:20 «Շատ կարևոր է անհետ կորածների ճակատագրերի պարզաբանումը, զոհվածների մարմինների դուրս բերումը, գերիների վերադարձը»,- այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը: «Այս ուղղությամբ ՄԻՊ-ի աշխատակազմն էլ հատկապես փաստահավաքության շրջանակներում տվյալներ է հավաքագրել, և առ այսօր հավաքագրում ենք, թարմացնում, անընդհատ ներկայացնում պատկան մարմիններին՝ թե՛ պետական, թե՛ միջազգային և թե՛ ՀՀ-ում գտնվող»,- նկատեց Մարդու իրավունքների նախկին պաշտպանը: Բեգլարյանը նշեց, որ հատկապես քաղաքացիական անձանց և բաց աղբյուրներում առկա ռազմագերիների տվյալներն են հավաքագրում: Նա ընդգծեց, որ համակարգման խնդիրներ են եղել և ՀՀ-ում և ԱՀ-ում: «Ժամանակի ընթացքում հստակեցվել են ինստիտուցիոնալ մեխանիզմները, և հիմա համակարգն ավելի արդյունավետ է աշխատում»,- նշեց նա: «Գլխավոր խանգարող գործոնն Ադրբեջանի ապակառուցողական և հանցավոր վարքն է՝ ոչ միայն այն տեսանկյունից, որ մեծածավալ հանցագործություններ և սպանություններ են կատարվում՝ այդ թվում գերեվարված անձանց, բայց նաև ակնհայտ է, որ նրանք թաքցնում են և՛ ռազմագերիների, և՛ քաղաքացիական ներկրված ու բռնի անհետացած անձանց: Այս տվյալներն ու ապացույցները անընդհատ ներկայացնում ենք Կարմիր խաչին և ռուսական կողմին»,- հայտարարեց Բեգլարյանը: «Կոնկրետ դեպքերում հաջողություններ կան, բայց դեռևս ակնհայտորեն Ադրբեջանը թաքցնում է բավականին շատ գերիներ, որոնց մի զգալի մասը տեսանյութերով են ապացուցված, որ իրենց մոտ են գտնվում»,- հավելեց Բեգլարյանը՝ շեշտելով, որ խուսափում է, որևէ թիվ նշելուց: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
