«Փաշինյանի հրաժարականի պահանջով հայտարարության տակ դրված էր նաև Արկադի Անդրեասյանի ստորագրությունը». Գեղամ Մանուկյան
![]() 273 Չորեքշաբթի, 23 դեկտեմբերի, 2020 թ., 17:35 «Մի ցավալի փաստի մասին պետք է ասեմ»,- Ազատության հրապարակից հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը: «Երկու օր առաջ զանգահարեցին մեր մարզաշխարհի ներկայացուցիչներից և ասացին, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հայտարարություն ունեն, ուզում են ուղարկել: Երբ որ ցանկը սկսեցի նայել, այնտեղ տեսա բազմաթիվ լեգենդար անուններ… Բազմաթիվ լեգենդար անուններ մարզական աշխարհից, այդ թվում՝ մեր ժողովրդի համար հպարտություն դարձած «Արարատ-73»-ից»,- ասաց Մանուկյանը: Գեղամ Մանուկյանի խոսքով՝ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարության տակ դրված էր նաև լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի ստորագրությունը, ով այսօր հոգին ավանդեց: Հիշեցնենք, որ ընդդիմադիր ուժերն Ազատության հրապարակում իրականացնում են հանրահավաք՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
