Մերօրյա հերոսների սխրագործությունների նոր դրվագներ
![]() 223 Չորեքշաբթի, 23 դեկտեմբերի, 2020 թ., 18:45 Պաշտպանության բանակը հերոսական նոր դրվագներ է ներկայացրել։ Սանիտար-վարորդ, շարքային Արսեն Գրիշայի Տերտերյանը մարտական ինտենսիվ գործողությունների ժամանակ թշնամական կրակի տակից տարհանել է զոհերին ու վիրավորներին: Հակատանկային մարտկոցի հրամանատար, կապիտան Դավիթ Շահենի Մոսյանը ճակատային գծի հարավ-արևելյան հատվածում հմտորեն ղեկավարել է մարտը՝ պատճառելով թշնամուն կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ: Նույն հատվածում ընթացող թեժ մարտերի ժամանակ աչքի են ընկել ավագ-լեյտենանտ Սերգեյ Վլադիմիրի Դավիդյանը, սերժանտ Վահե Վարդանի Մանուկյանը, կրտսեր սերժանտներ Դավիթ Արայի Հարությունյանը, Միքայել Արսենի Սամսոնյանը, շարքայիններ Վանանդ Վահագնի Կիրակոսյանը, Գագիկ Սարգսի Մկրտումյանը, Արթուր Սենիկի Պարսամյանը, Նարեկ Վաչագանի Ենգիբարյանը, Դավիթ Արսենի Իոաննեսյանը, Ռաֆիկ Զորիկի Հակոբյանը, Արթուր Անդրանիկի Ծատուրյանը, Ջանիկ Արթուրի Առաքելյանը, Արսեն Կարենի Զաքարյանը: Շարքային Կարեն Սերգեյի Գալստյանը հյուսիս-արևելյան ուղղությամբ ակտիվ մարտ է վարել թշնամու դեմ, պատճառել վերջինիս մեծաթիվ կորուստներ ու կասեցրել գրոհող ուժերի ներթափանցումը: Վիրավորվել է հակառակորդի հրետակոծությունից: Կապիտան Մամիկոն Աշոտի Աքուլյանը իր ստորաբաժանման հետ հմտորեն կատարել է մարտական առաջադրանքները, ոչնչացրել թշնամու կենդանի ուժ և ռազմական տեխնիկա: Փառք մեր հերոսներին: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
